Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

theins.ru-ն ««Կարմիր խաչը» հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման կենտրոնը (OCCRP) հրապարակել է նյութ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը խանգարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը իննամսյա պաշարման ժամանակ։ Հոդվածում ասվում է նաև, որ ադրբեջանական «Կարմիր մահիկը», որը մտնում է «Կարմիր խաչի» և «Կարմիր մահիկի» միջազգային շարժման մեջ, միջամտել է իր գործընկերների աշխատանքին։

theins.ru-ն հարցում է ուղարկել ԿԽՄԿ-ին և ստացել պատասխան նամակ ԿԽՄԿ հաղորդակցության հարցերով խորհրդական Քլեր Կապլունի գրասենյակից, որտեղ ասվում է, որ կազմակերպությունը միշտ պահպանել է «չեզոքություն և անաչառություն» Ղարաբաղյան հակամարտության գոտում աշխատելիս և 2023 թվականից ի վեր «շարունակական երկխոսության մեջ» է ադրբեջանական «Կարմիր մահիկի» հետ: Սակայն ԿԽՄԿ-ի այդ պատասխան նամակը չի պարունակել պատասխաններ theins.ru-ի կողմից տրված կոնկրետ հարցերին։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը տևել է 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ ադրբեջանական բանակը հարձակվեց ու գրավեց տարածաշրջանը, իսկ նրա ողջ բնակչությունը ստիպված էր փախչել Հայաստան։

Շրջափակումը հանգեցրել էր հումանիտար աղետի, 120 հազար բնակիչ զրկվել էր առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից։ Այդ ամբողջ ընթացքում «Կարմիր խաչի» աշխատակիցները միակն էին, որ մուտք ունեին Լեռնային Ղարաբաղ և կարող էին սահմանափակ քանակությամբ ապրանքներ տանել այնտեղ։ ԿԽՄԿ-ի մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա անանունության պայմանով OCCRP-ին ասել է, որ բնակիչներին դուրս բերելը ավելի ու ավելի դժվար էր դառնում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտներ էին ստեղծում իրենց համար: «Նրանք ճնշում էին գործադրում մեզ վրա՝ փոքր բաներից մինչև Ադրբեջանի ԱԳՆ-ի մակարդակի ավելի մեծ հարցեր», ասել է պաշտոնյան՝ բացատրելով, որ ստեղծվել են բյուրոկրատական և նյութատեխնիկական խոչընդոտներ, իսկ երբեմն ուղղակիորեն տեղաշարժի արգելքներ են դրվել։ Ինչպես գրում է OCCRP-ը, այդ տեղեկությունը հաստատել են ԿԽՄԿ-ի նաև այլ աշխատակիցներ, եղել են հաղորդումներ տեղական լրատվամիջոցներում, ինչպես նաև այդ ամենը հաստատել են տեղի բնակիչները։

ԿԽՄԿ-ի պաշտոնյան նաև ասել է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են կազմակերպությանը վառելիք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, որն անհրաժեշտ էր, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների և էլեկտրաէներգիայի խափանումներից տուժած Ստեփանակերտի հիվանդանոցի գեներատորների համար։ Արդյունքում աշխատակիցները գաղտնի են վառելիք տեղափոխել։ Հիվանդներից մեկին, որը տեղափոխվում էր ԿԽՄԿ մեքենայով, առևանգել են ադրբեջանցի սահմանապահները։ Այդ պահից սկսած՝ օգնության աշխատողներն այլևս ունակ չեն եղել երաշխավորել այն մարդկանց անվտանգությունը, ովքեր փորձում են լքել տարածաշրջանը: Հուլիսի վերջին ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ այլևս չի կարող սնունդ մատակարարել Լեռնային Ղարաբաղ։ Կազմակերպությունը, չնշելով պատճառները, միայն դիմել է «համապատասխան որոշում կայացնողներին»՝ խնդրելով «թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել մարդասիրական գործունեությունը»:

Ադրբեջանական «Կարմիր մահիկի» ներկայացուցիչները հրապարակավ դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղում «Կարմիր խաչի» աշխատանքին, ինչպես նաև կրկնել են ադրբեջանական պաշտոնական քարոզչության այն թեզերը, որոնք հերքում են թե՛ շրջափակման փաստը, թե՛ տարածաշրջանի բնակչության կրած դժվարությունները։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանումից մի քանի օր անց, որը Եվրախորհրդարանը ճանաչեց որպես էթնիկ զտում, ադրբեջանական «Կարմիր մահիկի» ղեկավար Նովրուզալի Ասլանովը թվիթերում լուսանկար էր հրապարակել «Կարմիր մահիկի» շարասյունից և գրել. «Մեր պատվավոր առաքելությունն ավարտված է»։ Ե՛վ Ասլանովը, և՛ Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը բազմիցս են հրապարակավ գովաբանել Իլհամ Ալիևին, որն իշխանությունը ժառանգել է հորից և արդեն երեսուն տարուց ավելի միայնակ կառավարում է Ադրբեջանը։ OCCRP-ի հրապարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում արշավ է սկսվել հոդվածի հեղինակ շվեդ լրագրող և մարդաբան Ռասմուս Կանբաքի դեմ։

Լրատվամիջոցների տարբեր նյութերում լրագրողին անվանել են հայ լոբբիստ ու Ադրբեջանի թշնամի։ Ինչպես theins.ru-ին ասել է ինքը՝ Կանբաքը, նախկինում նա արդեն ենթարկվել էր ինչպես Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին, այնպես էլ տեղական լրատվամիջոցների հարձակումներին: «Որքան ես հասկանում եմ, նրանք ինձ համարում են ադրբեջանցի այլախոհների ցանցի անդամ, ովքեր իբր կապված են հայկական հետախուզական ծառայությունների հետ։ Այդ ամենը, իհարկե, պարանոյիկ դավադրության տեսություն է։ Նախկինում էլ ինձ տարբեր կերպ են անվանել՝ մեդիա ահաբեկչից մինչև լրտես։ Նման հարձակումներ եղան այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ստորագրել Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատնից ստացված փաստաթուղթը, որտեղ ասվում էր, թե զղջում եմ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ կատարած այցերիս համար։

Դեսպանատան փաստաթղթի հետ միասին ուղարկված էր նաև Ադրբեջան վճարովի ուղևորության հրավեր։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ստորագրել այն, սկսվեցին հետապնդումները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում մե՛կ ուժեղանում, մե՛կ թուլանում են: Կար ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում էին խանգարել իմ համագործակցությանը որոշ հրատարակությունների հետ։ Եվ ես ստիպված էի հնարավոր ճնշումների մասին զգուշացնել այն խմբագիրներին, որոնց հետ աշխատելու էի: Ես հիմա էլ դա շարունակում եմ անել»,-պատմել է Ռասմուս Կանբաքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Ամենադիտված