Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ԱԱԾ աշխատակիցները կանխել են ռազմական հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելու փորձը, որը նախապատրաստում էին ՀՀ մի քանի քաղաքացիներ և արցախցիներ։ Քննիչների տվյալներով խմբի անդամները մեկնել են Դոնի Ռոստով, որտեղ, իբր, վերապատրաստում են անցել «Արբատ» որոշակի բազայում։ «Սահմանվել է, որ նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությունը տապալելն է», - հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է svpressa.ru-ն։  

Ինչպե՞ս հասկանալ սա: Արդյո՞ք Ռուսաստանի վրա հարձակվելու նոր պատճառ են փնտրում այս անգամ նրան մեղադրելով նյարդայնացնող Փաշինյանին տապալելու փորձի մեջ։ Փաշինյանն իսկապես չափազանց անհարմար է Մոսկվայի համար, բայց Մոսկվան պատրա՞ստ է նրան տապալել, և որ ամենակարևորն է՝ արդյո՞ք ունի նման հնարավորություններ։

«Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է ունենալ առնվազն երեք քաղաքական դրդապատճառ այս պատմության վրա կենտրոնացնելու համար,- ասել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- դա, իսկապես, կարող է լինել Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում «սեղանին դրված խաղաքարտերից մեկը»։ Դա նաև կարող է ունենալ ներքաղաքական նշանակություն, նման դեպքերում հաջորդ կասկածյալները կարող են լինել ընդդիմադիր քաղաքական գործիչներ կամ ոչ լիովին հավատարիմ ուժայիններ։ Ի վերջո, դա կարող է պետք լինել արևմտյան ուժերին: Ինչպես նաև դա հայկական սփյուռքին ուղղված ուղերձի ֆոն է, կոչ աջակցելու Հայաստանի ներկայիս իշխանություններին: Հիշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Երևանում անցկացվող համաշխարհային հայկական գագաթնաժողովի ֆոնին»։

«svpressa.ru».- Արդյո՞ք չափազանց անշնորհք չէ սցենարը։ Ո՞վ կհավատա դրան։ Հայաստանում հեղաշրջման մասին հաղորդագրությունը մեզ ստիպում է հիշել «Հայկական ռադիոն»։ «Արբատ բազայում», այսինքն նշանակո՞ւմ է Արբատ ռազմական օկրուգում։

— «Արբատ» հապավումն այստեղ հավանաբար հանդես է գալիս որպես «Հայկական գումարտակի» հապավում։ Թերևս, և որպես հղում իրական «ԱրԲատ» գումարտակին, որը ներառում է Ուկրաինայում պատերազմին մասնակցող հայ կամավորներ։
Հասկանալի է, որ Հայաստանի ընդդիմադիր միջավայրը դժվար թե հավատա նման վարկածներին, և մի շարք լրատվամիջոցներ արդեն թերահավատություն են հայտնել այդ առնչությամբ։ Բայց դրան կարող են հավատալ վարչապետի կողմնակիցների մի զգալի մասը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ վատ տրամադրված մարդկանց ավելի լայն շրջանակը, նաև հայկական սփյուռքի, առաջին հերթին արևմտյան երկրների, ներկայացուցիչները։

«svpressa.ru».- Արդյո՞ք Երևանը ուղիղ մեղադրանքներ կհնչեցնի Ռուսաստանի հասցեին, թե՞ կլինեն կես ակնարկներ:

— Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քննչական կոմիտեի այդ ուղերձներին զուգահեռ  հայտարարել է, որ ընդունելով Ռուսաստանի նախագահի հրավերը մասնակցելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Հասկանալի է, որ այդ հայտարարությունն արվել է գագաթնաժողովից ավելի քան մեկ ամիս առաջ, նման այցը կարող է չեղարկվել նույնիսկ վերջին պահին, իսկ BRICS-ը միայն Ռուսաստանը չէ։ Սակայն ավելի հավանական է, որ Հայաստանի վարչապետն ինքը, գոնե մոտ ապագայում, կարող է խուսափել Կրեմլի հասցեին ուղղակի մեղադրանքներից։ Բայց իշխանամետ լրատվամիջոցները և, հավանաբար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ կարող են ավելի քիչ զգուշավոր լինել և ավելի անմիջականորեն կենտրոնանալ «ռուսական հետքի» վրա:

«svpressa.ru».- Ռուսաստանը, եթե ցանկանա, կարո՞ղ է դա կազմակերպել։ Կարծես թե Փաշինյանին սանձելու այլ ուղիներ չկան...

— Զինված միջոցներով իշխանափոխությունը, որպես կանոն, տեղի է ունենում նվազագույն ռիսկերով, եթե նման ծրագիրն իրականացվում է երկրի բարձրաստիճան ուժայինների աջակցությամբ հենվելով լավ վերահսկվող և մարտունակ ստորաբաժանումների վրա։ Կարելի է հիշել, օրինակ, Պակիստանում ռազմական հեղաշրջումների շարքը։ Դատելով Հայաստանի Քննչական կոմիտեի առաջին զեկույցից նախաքննության վարկածն ավելի շատ նման է մի սցենարի, որ  հեղաշրջման պետք է իրականացնի այնպիսի զինված խումբը, որի անդամները երկրի անվտանգության ուժերի մաս չեն կազմում։ Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ կա մի անորոշ կետ, որ խմբի անդամների ենթադրյալ վերապատրաստումն իրականացվել է «Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու համար» հմտություններ ձեռք բերելու պատրվակով։ Հնարավոր է, որ հետո հայտարարվի, որ ձերբակալվածները մտերիմ են կա՛մ ռուս զինվորականների կամ սահմանապահների, կա՛մ հայկական անվտանգության որոշ կառույցների հետ։ Բայց, այնուամենայնիվ, խոսք է գնում մի սցենարի մասին, երբ «իշխանության յուրացման» խնդիրն իբր դրվել է զինված խմբի վրա, որը չի ապավինել որևէ ուժայինի բացահայտ աջակցության և, ըստ երևույթին, եղել է ոչ շատ մեծ կազմով: Նման սցենարը ռիսկային է թվում այդ խմբի համար, քանի որ ցանկացած քիչ թե շատ ակտիվ դիմադրություն անվտանգության ուժերի կողմից, որոնք ներգրավված չեն դավադրության մեջ, կխաթարի նրանց ծրագրերը: Եվ կրկին հարց է առաջանում, թե որքանո՞վ կարող են խմբի անդամները պատրաստ լինել նման գործողության։ Ավելին, նույնիսկ առաջին փուլում նման հիպոթետիկ հեղաշրջման հաջող իրականացումը ոչ պակաս մարտահրավերներ կդնի դրա կազմակերպիչների առաջ։ Արդյո՞ք կկարողանա նման խումբը վերահսկողություն պահպանել երկրում տիրող իրավիճակի վրա, և ո՞ւմ կարող է անցնել նման վերահսկողությունը: Հիմա շատ հարցեր կան, որոնք կասկածի տակ են դնում, որ Ռուսաստանը, եթե ցանկանար պարտադրել Նիկոլ Փաշինյանի հեռացումը, խաղադրույք կկատարեր հենց նման սցենարի վրա, քանի որ դա շատ է հեռու երաշխավորված արդյունք ունենալուց։

«svpressa.ru».-  Հայաստանում հնարավո՞ր է հեղաշրջում առանց արտաքին ուժերի մասնակցության: Արդյո՞ք բավականաչափ դժգոհ մարդիկ կան։

— Անշուշտ, Հայաստանում բողոքի ակտիվության աճը շատ հավանական է, այդ թվում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման ֆոնին։ Բայց քանի դեռ Հայաստանի իշխանության համար իսկապես լուրջ բացասական լուրեր չեն եղել, Նիկոլ Փաշինյանը դեռևս զգալի շանսեր ունի իրավիճակը վերահսկողության տակ պահելու մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

«svpressa.ru».-  Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անվերադարձելիության մասին: Հերթական խոսքեր, թե՞ սպասել որոշ քայլերի: Արդյո՞ք Մոսկվայի համբերությունն անսահման է:

- Նիկոլ Փաշինյանի դատողությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ ձևակերպված է բավականին արդիական և, հետևաբար, հետքայլի հնարավորություն է ստեղծում: Նույնիսկ չնայած այդ քաղաքական գործչի նույն ելույթում հնչեցրած թեզին, թե «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար», եղել է արտահայտություն, որ «մենք դեռ չենք անցել անվերադարձելիության կետը, չնայած մեծ է հավանականությունը, որ կանցնենք», և դա, կարծես թե, հարաբերությունների արմատական խզման քայլ չէ։ Դա ավելի շուտ Մոսկվայի հետ հարաբերությունների շուրջ քաղաքական սակարկությունները շարունակելու մտադրության ևս մեկ հիշեցում է։ Միևնույն ժամանակ, եթե պաշտոնական Երևանը պարզապես պատրվակ որոներ ՀԱՊԿ-ից շուտափույթ դուրս գալու համար, ապա Հայաստանի քննչական կոմիտեի քննարկվող հետաքննությունն իդեալական կլիներ նման քայլն արդարացնելու համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի վարչապետը դեռ չի շտապում օգտագործել այդ տեղեկատվական լցոնումը նման նպատակների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված