Լուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին:
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, Լուկաշենկոն հաստատել է այս նոյեմբերին՝ COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնելու ծրագրերը:
«Եթե Իլհամն է ասում, ապա կանենք»,- ասել է նա:
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս ձեր անձնական մասնակցությանը, որն այս համաժողովին հատուկ կարգավիճակ կտա»,- ընդգծել է Ալի Ասադովը։