Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անծանոթ տղամարդը ավտոմեքենայով մոտեցել է դպրոցներին և երեխաներին փորձել է իր ավտոմեքենան նստեցնել: Կատարվածը երեխաների և ծնողների շրջանում խուճապ էր առաջացրել: Իրավապահները հայտնեցին, որ տղամարդը կալանավորվել է, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների տնօրենները հրավիրվել են ոատիկանություն:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչը քիչ առաջ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և պատմում էր, որ նման բան կիրանցեցի երեխաների հետ էլ է պատահել: Բանն այն է, որ Կիրանցում չկա մանկապարտեզ և կիրանցեցիները հերթափոխով երեխաներին հարևան Ծաղկավան և Սարիգյուղ համայնքների մանկապարտեզն են տանում, իսկ երեկոյան վերադարձնում Կիրանց: 

Մեզ զանգահարած կիրանցեցին պատմեց, որ օրեր առաջ անծանոթ տղամարդը մոտեցել է Ծաղկավան գյուղի մանկապարտեզին, ներկայացել Կիրանցի բնակիչ և դաստիարակին ասել, որ երեխաներին տա, որ իր հետ տանի Կիրանց: Դաստիարակն անմիջապես զանգահարել է ծնողներին, ծնողներն ասել են, որ ոչ մեկին չեն ուղարկել եւ այդ տղամարդուն չեն ճանաչում:

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխաներից մեկը Կիրանցի գյուղապետի թոռն է եղել, մյուս երեխաներն այն ընտանիքից են, որին պետությունը 200 հազար դոլար է առաջարկել՝ որպես Ադրբեջանին անցած տարածքների փոխհատուցում, սակայն ընտանիքը մերժել է վերցնել գումարը: Մեզ ահազանգողն ասում էր, որ նշված տղամարդուն, ով փորձել է առևանգել երեխաներին, արդեն ձերբակալել են:

Մենք կապվեցինք Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ անծանոթ տղամարդը փորձել է երեխաներին իր հետ տանել, բայց հետո փախելանհետացել է:

«Ոչ միլիոնատեր ենք, ոչ օլիգարխ, չգիտեմ ինչի համար ա դեպքը եղել», – ասաց նա: Եւ հավելեց. «Այո թոռնիկներս էլ են եղել մանկապարտեզում, բոլորն էլ իմ թոռնիկներն են»: Մենք վարչական ղեկավարին հարցրեցինք ասում են` այդ տղամարդուն բռնել են, տեղյա՞կ եք: Ասաց. «Ասում են բռնել են, ես լսել եմ էդպես»։

Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել է
Ամենադիտված