171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎահագն Ալեքսանյանը միակը չէ Փաշինյանի պատգամավորական թիմում, որ ունի պարտքեր` այն էլ սպառողական վարկ` չմուծած, բայց նորակառույցում տուն է «կպցրել» կասկածելի ճանապարհով։
Գրել էինք, որ 2022 թ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ Վահագն Ալեքսանյանից գումարի բռնագանձման պահանջով։ Խոսքը գնում է սպառողական վարկի մասին՝ 1 մլն 711 հազար 429 ՀՀ դրամի չափով, ըստ դատական գործի տվյալների։ ԼՈւՐԵՐ․com-ի բացահայտած երկրորդ անպարտաճանաչ, բայց «ղսմաթով» նորակառույցում բնակարան ձեռք բերած պատգամավորը՝ Արփինե Դավոյանն է։
Նա էլ ճիշտ Վահագն Ալեքսանյանին օրինակով մինչեւ իշխանության գալը վարկով պարտքեր է գոյացրել ու չի մարել անբարեխղճորեն, իսկ կարճ ժամանակ անց, երբ դրաձել է իշխանավոր սեւ ցուցակում լինելով հանդերձ կարողացել է նորակառույցում բնակարան ձեռք բերել։ ԼՈւՐԵՐ․com-ը «Դատալեքս» համակարգից է տեղեկացել սույն երկու ՔՊ-ական պատգամավորների ֆինանսական պարտքերի ու անբարեխիղճ վարքի մասին։ Նախորդ դեպքում ... իսկ Արփի Դավոյանի դեպքում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն է դիմել դատարան` ընդդեմ Լուսինե Տեր-Գրիգորյանի և Արփինե Դավոյանի գումարի բռնագանձման պահանջով։ «Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը դատարան է ներկայացրել է 30.06.2017թվ. և 06.07.2017թվ. այն ընդունվել է վարույթ, վերջինի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանի 06.07.2017թվ. թիվ ԵՇԴ/2629/02/17 որոշմամբ, հայցագնի՝ 171.1 ԱՄՆ դոլարի չափով արգելանք է դրվել պատասխանող Լուսինե Արտավազդի Տեր-Գրիգորյանին և Արփինե Հրահատի Դավոյանին պատկանող գույքի վրա»,- տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Բայց կա մի յուրահատուկ փաստ եւս. 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Արփի Դավոյանը հայտարարագրել է, որ «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան, ինչի համար վարկավորվել է շուրջ 25 մլն դրամի չափով։
Բայց ահա Նույն տարվա վերջում Դավոյանի՝ հաշվետվությամբ մարվել է վարկը մի բան էլ ավելին։ Ըստ հաշվետվության` Դավոյանի վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, այսիքն` զրոյացվել է վարկային պարտքը բանկին` նույն տարվա վերջում: Սա խոսում է այն մասին որ առնվազն ձեւական է ձեւակերպել վարկը, հանրության աչքից հեռու` հանկարծ մարդկանց այդքան արագ հարստանալու ու տուն գնելը չզարմացնի եւ հարցեր չառաջացնի։
Իսկ որտեղից Արփի Դավոյանի այդքան գումար եւ ինչպես է հաջողել ...... նորակառույցում այսքան մատչելի բնակարան գնել` շատ կասկածելի է։ Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարող է իշխանական խողովակներով լինել միջամտություն, որպեսզի Դավոյանը նորակառույցում տուն ձեռք բերի `մի կողմից շրջանցելով բանկային սեւ ցուցակում լինելու կարևորագույն փաստը, մյուս կողմից խիստ մատչելի գնով այն էլ ֆորմալ վարկով ձեռք բերի բնակարան ՄԻԿՇԻՆ կառուցապատող հայտնի ընկերության մատուցած շենքերում։ Նշենք` Արփի Դավոյանը, որպես կանխիկ գումար, հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ: ՔՊ-ականի ՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը ԱԺ-ից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից: Տեղեկացնենք, որ Հայաստանում գործող օրենքներին համապատասխան, եթե հայտնվում ես բանկային համակարգի «սև ցուցակում», ապա նվազագույն պատիժը, որ կարող է կրել մարդը, 5 տարի չի կարողանա նորից վարկ վերցնել ցանկացած բանկից եւ ցանկացած չափով։
Սակայն, Արփի Դավոյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու և իշխանության համար ընդդիմադիրներին թիրախում պահած խոսող կերպարներից մեկը, շատ արագ հսկայական վարկային պատմություն է ձեռք բերում, անգամ հիփոթեքով բնակարան ձեռք բերում։ Փորձեցինք զրուցել Արփի Դավոյանի հետ` պարզաբանումներ ստանալու համար, սակայն ՔՊ-ականներին բնորոշ ոճով` իր համար անկանխատեսելի զանգերը մնացին անպատասխան։ Չմոռանանք, բաց ու թափանցիկ լինելու մասին ամենից շատը գոռացել ու փառաբանել են իրենց հենց փաշինյանական գործիչները, բայց իրենց հոգևոր և քաղաքական «կնքահայր» Նիկոլ Փաշինյանի պես Հակասում են ամենաթափանցիկը լինելու իրենց խոստումներին։