Հայաստանը կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2023 թվականի սեպտեմբերի 24-ին սկսվեց Արցախի հայ բնակչության արտագաղթը Հայաստան։ Դա դարձավ Ղարաբաղյան երրորդ պատերազմի եզրափակիչ ակտը և արցախահայության պատմության վերջին էջը։ Երևանը որևէ կերպ չմիջամտեց ստեղծված իրավիճակին բախտի ողորմածությանը թողնելով ԼՂՀ հայ բնակչությանը։ Ռուս խաղաղապահները Ղարաբաղի բանակի զինաթափումից հետո ստանձնեցին խաղաղ բնակչության և կրոնական վայրերի պաշտպանությունը, գրում է segodnia.ru-ն։
Քաղաքագետ Կոնստանտին Գևորգյանի կարծիքով Արցախի կորստի պատճառը, ի թիվս այլ բաների, Հայաստանի ներքին պառակտումն էր։ «2018 թվականի հեղաշրջմամբ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ղեկին դրեցին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն վարելու համար։ Եվ Արցախի հարցում նրա գործողություններում զարմանալի ոչինչ չկար։ Ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվում պահպանել իշխանությունը, ինչո՞ւ չի կարելի նրան քշել ո՛չ բացահայտ բողոքի ակցիաների, ո՛չ էլ զինված հեղաշրջման միջոցով։ Նա հենվում է արևմտյան հայ հասարակության այն հատվածի վրա, որը լայնորեն ներկայացված է տեղական քաղաքականության մեջ։ Բացի Ռուսաստանի Դաշնությունում հսկայական սփյուռքից, հայերն ունեն հզոր սփյուռքներ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, և նրանք բավական հարուստ և ազդեցիկ են Հայաստանում իրենց քաղաքական շահերը հետապնդելու համար»,- բացատրել է Գևորգյանը:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է, փաստորեն, դարձել այդ գործընթացների պատանդը, ասել է նա։ «Ես մի քանի անգամ եղել եմ Ղարաբաղում, այն շատ գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են խիզախ մարդիկ, ովքեր հարգում են իրենց պատմությունը: Բայց ներքին դավաճանության պատճառով նրանք մնացին առանց հայրենիքի։ Դրա ազդարարը Հայաստանի ներսում «ղարաբաղյան» և «երևանյան» կլանների պայքարն էր։ Նախկինում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները նպաստել են, որ արցախցիները դառնան Հայաստանի ղեկավարներ, նրանք վարում էին համատեղ գոյակցության քաղաքականություն։ Բայց Հայաստանի մետրոպոլիայի լիբերալ համայնքը երազում էր «անդամակցել Եվրոպային», որպեսի ապրեին ինչպես հայերը ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում։ Ուստի երևանցիները հիմնականում աջակցում են Փաշինյանին ու նրա քաղաքականությանը»,- ասել է փորձագետը։
Այն, որ ղարաբաղցիները կորցրել են իրենց հայրենիքը, Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, ավելացրել է նա։ «Սակայն դա շատ հեռու է հայության առջև ծառացած վերջին փորձությունը լինելուց։ Հայաստանն ակտիվորեն հայտարարում է ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի Դաշնության կողմից հովանավորվող այլ կառույցներից հնարավոր դուրս գալու մասին։ Նա վտանգում է մնալ աշխարհաքաղաքական միայնության մեջ։ Անբարյացակամ հարևանները, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, չեն զլանա օգտվել դրանից»,- կարծիք է հայտնել Գևորգյանը։
Ստեղծված իրավիճակում, ասել է նա, Ռուսաստանը ոչ օպտիմալ գիծ է վարում։ «Ռուսաստանը դավանում է իր հարևանների ներքին գործերին չմիջամտելու գաղափարախոսությունը։ Իսկ Հայաստանը դեռ ֆորմալ առումով համարվում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Մեր արտաքին քաղաքական դոկտրինան բացառում է միջամտություն, դա հնարավոր է միայն օրինական իշխանությունների պահանջով: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունը ճշգրտման կարիք ունի։ Մենք չափազանց վատ ենք արձագանքել 2014 թվականին Կիևում տեղի ունեցած հեղաշրջմանը, բայց 2015 թվականին ճանաչեցինք Պորոշենկոյի հաղթանակը, ըստ էության, ոչ լեգիտիմ ընտրություններում։ Այդ ամենն անելով էլ մենք Ուկրաինայի հետ հարաբերությունները հասցրինք ներկայիս տխուր արդյունքներին,- հիշեցրել է նա,— 2004 թվականին մենք Վրաստանում «վարդերի հեղափոխությունը» ճանաչեցինք որպես «վրաց ժողովրդի կամքի դրսևորում», հետո ստացանք «հնգօրյա պատերազմ» Հարավային Օսիայում։ Հաշվի առնելով անցյալի տխուր փորձը, մենք պետք է ավելի ակտիվորեն պաշտպանենք մեր շահերը, հենվենք ոչ միայն հետխորհրդային երկրների օրինական իշխանությունների վրա, ակտիվորեն զարգացնենք շփումները ընդդիմության հետ և ազդենք հանրապետությունների տեղեկատվական դաշտերի վրա։ Ի դեպ, հենց այդպես էլ գործում է ԱՄՆ-ը։ Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե նախկին խորհրդային հանրապետություններում ռուսաֆոբ դպրոցական կրթության խնդիր չկա։ Եվ նաև չպետք է հանդուրժենք այն փաստը, որ նրանք օգտագործում են Ռուսաստանը որպես «կերակրման վայր» կամ «անօրինական միգրացիայի կայանատեղի»»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը