Կարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIravaban.net-ը Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- Փոխանակման ենթակա անձնագիրը,
- 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր,
- Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
- Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։
Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
- Պետական տուրքի վճարման անդորրագիր։
Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները: