Մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ91 տարեկան հասակում մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը։
Այս մասին հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։
Մարինա Ոսկանյանցն ավելի քան երեսուն տարի աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ ստեղծելով բազմաթիվ հայտնի անիմացիոն գործեր, այդ թվում՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Մատնաչափիկը», «Երեք չաղ մարդիկ» և «Շչելկունչիկը» և այլն։
Նա պարային տեսարանների մասնագետ էր և զգալի ներդրում է ունեցել ռուսական անիմացիայի զարգացման գործում։ Նրա «այցեքարտը» Մաշայի փայլուն պարն է ցախավելով՝ Ամանորի եղևնու շուրջ Բորիս Ստեպանցևի «Շչելկունչիկ» ֆիլմում։
«Մարինա Ոսկանյանցն անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ: Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն պրոֆեսիոնալ հանրության, այլև ողջ երկրի համար»,- գրել է Կապկովը։