«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ:
Հանրայինի բակում բանակցելիս՝ Հ1-ի տնօրենն առաջարկեց բանակցել ուղիղ եթերում, ինչին, բնականաբար, անմիջապես համաձայնություն տրվեց: Մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ հասկացա, որ տնօրենն իրենց (Հ1-ի) ուղիղ եթերը չի նկատի ունեցել: Շատ «ուրույն» մոտեցում էր…
Ավելին՝ պարզվեց, որ Պետրոս Ղազարյանն էլ նույն ժամանակ ուղիղ եթերից հնչեցրել է անունս (եթերի այդ հատվածը՝ «Մեկնաբանություններ» դաշտում), ընդամենը 1-2 րոպեում թույլ տալով երկու «փոքրիկ անճշտություն» ՝
1) Հ1-ից վերջին անգամ հրավեր ունեցել եմ տարի – տարիներ առաջ,
2) «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվել եմ իր հաղորդմանը:
Ուղիղ եթերի հրավերն ընդունված է: Կսպասեմ հրավերի օրվա և ժամի առաջարկին:
Նշեմ նաև, որ վաղը հարմար չէ, երեկոյան 18:00-ից մասնակցելու եմ Սրբազան պայքարի հանրահավաքին»: