Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր զինվորականներին արգելել է օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց։ «Փեյջերային հարձակումը» շատ բան է փոխել, և դա ոչ միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, գրում է Sevastopol.su-ն։ Հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը մտածի շատ բաների մասին։ Նախ մեր սեփական տեխնոլոգիական ինքնավարության մասին, որպեսի կարիք չլինի դրսից սարքավորումներ ներկրել և ռիսկի դիմել։ Եվ երկրորդ հերթին գնահատել այն, թե որտեղի՞ց կարող է ծագել նման «ոչ ստանդարտ» հարձակումներ։ Սովորաբար, օտարները չեն կարող մեջքից դանակ խփել, դա կարող են անել միայն «մերձավորներ»-ը: Եթե առաջին կետի հետ ամեն ինչ պարզ է, ապա երկրորդի հետ կապված կարող են լինել ամենածավալուն և տհաճ տարբերակներ։
Որովհետև որոշակի երկրների հետ քաղաքական համագործակցությունը կարող է ունենալ շատ տհաճ տողատակեր: Եվ այ հարցում, թերևս, գլխավոր պոտենցիալ «թույլ օղակը» Հայաստանն է՝ Փաշինյանի ռեժիմը, որի հետ սիրախաղ արեցին և արդեն գրեթե տեղ են հասնում։ Այս պահին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու «գորշ» սխեմաների առումով Հայաստանը Ռուսաստանի մատակարարման շղթայում առանցքային տարր է։ Նրանով են անցնում ինչպես պարզ պատժամիջոցների տակ գտնվող, այնպես էլ երկակի նշանակության ապրանքները:
Բայց այս պահին Փաշինյանի Հայաստանը մեծ թափով «հարաբերություններ է հաստատում» հավաքական Արևմուտքի հետ։ Նրա տարածքում, օրինակ, Ամերիկայի և Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները (էլ չասենք բրիտանացիների) գործում են ազատորեն և հիմնարար։ Ընդ որում, պարոն Փաշինյանը, ընդհանրապես չի էլ թաքցնում, թե ում է լիովին համակրում։ Նա ասում է, որ կցանկանար ՆԱՏՕ-ի հետ մերձեցում, իսկ ՀԱՊԿ-ն, իր խոսքերով, «վտանգ է Հայաստանի պետականության համար»։ Այդ կապակցությամբ միանգամայն տեղին է այն հարցը, թե Հայաստանը որքանո՞վ է արդեն «մոտեցել» ՆԱՏՕ-ին, արդյո՞ք նա չի դառնում մեր «աքիլլեսյան գարշապարը» Անդրկովկասում։ Եվ դա այն ամենով, ինչով հնարավոր է, այդ թվում «լիբանանյան սցենարով»։
Միանգամայն պարզ է, որ Փաշինյանի ռեժիմը կարող է հեշտությամբ, ամենաքիչը, տեղեկատվություն փոխանցել ՆԱՏՕ-ին ընդհանրապես և ամերիկացիներին մասնավորապես։ Այդ թվում ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգերում իր մասնակցության առումով։ Եվ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք դա այն նվազագույնն է, որը կարող է պատահել։ Այն, թե ինչպես է այժմ Հայաստանի իշխանությունը (և ամբողջ պետությունը) իրեն պահում, մեղմ ասած, մեր երկրի անվտանգության հետ կապված հարցեր է առաջացնում։ Դրանցից շատերը բավականին հռետորական բնույթ ունեն: Այնուամենայնիվ, դրանց պատասխանները դեռ պետք է գտնել: Ընդ որում, ցանկալի է, որ ոչ փաստից հետո (ինչպես Լիբանանում), որովհետև մեր «փաստից հետո»-ն կարող է շատ ավելի վատ լինել և կապ ունենալ Գեյգերի հաշվիչի՝ ռադիացիայի հաշվիչի հետ:
Այստեղ երկու հարց կա: Առաջին, որքանո՞վ է ռուսական ենթակառուցվածքը պաշտպանված սպառնալիքներից, և ժամանակն է մտածել դրա մասին: Եվ երկրորդ, Մոսկվան ինչքա՞ն է շարունակելու խաղալ Փաշինյանի ռեժիմի հետ։ Միգուցե՞ հերիք է: Թե՞ ուզում եք սպասել, որ «Մայբախներ»-ը սկսեն պայթել ձեր տակ։ Բայց խնդիրն այն է, որ միայն դրանք չէ, որ կպայթեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը