Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը՝ Բեկոր Աշոտը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։

Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ Ամուսնացել է 1985 թվականին, ունեցել երեք որդի։

Արցախյան պատերազմ

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

Շուշիի ազատագրումը

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը։

Բեկորի մահը

1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։

Բեկորի հիշատակին

1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։

Բեկորի խոսքերից

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։

Ճապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով
Ամենադիտված