Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության ծառայողների և քննիչների համագործակցության արդյունքում, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ. թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։   

2024թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, արձանագրել են Մեղրի-Կապան Մ17 ավտոճանապարհի՝ ԻԻՀ-ՀՀ սահմանի մոտ կայանված «Նիսսան  Բլյուբիրդ» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը, վերցնելով թմրամիջոցի փաթեթը, նետել է ճանապարհի մյուս հատվածը՝ նշված ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող 39-ամյա տղամարդու ուղղությամբ: Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված երկու անձինք ձերբակալվել են:

Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է թվով 3 փաթեթ, որոնցում առկա են 0.51 կգ համաքաշով «Ափիոն», 0.53կգ. համաքաշով «Հաշիշ», 0.04 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ», 1.150 կգ համաքաշով «Մետամֆետամին» և 11.680կգ. համաքաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 0.110 գրամ գունավոր «Love», «Audi» գրառումներով դեղահաբեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածների մի մասը, ըստ հետազոտության արդյունքների, առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», մի մասն էլ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իսկ մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողութունների, ոստիկանության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նախաքննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ԻԻՀ քաղաքացին, նախնական համաձայնության գալով ՀՀ վերոնշյալ երկու քաղաքացիների հետ, պայմանավորվել է հայ-իրանական միջպետական սահմանի վրայով, մաքսանենգ ճանապարհով, ԻԻՀ-ի պետական տարածքից ՀՀ պետական տարածք փոխանցել թմրամիջոցներ, որոնք ՀՀ նշված քաղաքացիները իրացման նպատակով պետք է տեղափոխեին Երևան:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի 38 և 39-ամյա տղամարդկանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների մաքսանենգության մեխանիզմը, դրանում և թմրամիջոցների ապօրինի իրացման շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել
Ամենադիտված