Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը բողոք է հայտնել առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության Ադրբեջանի վերաբերյալ բանավեճերն օրակարգ մտցնելու դեմ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի նորընտիր խորհրդարանին անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել, և Վրաստանը պատրաստակամ է այդ գործընթացում հանդես գալ որպես միջնորդ:
Միկանաձեն նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը ողջ Հարավային Կովկասի համար՝ հավելելով, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում: