Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի միջուկային գերեզմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ամերիկյան ատոմակայանը, որը Հայաստանը ցանկանում է կառուցել, չդիմանա հաջորդ երկրաշարժին, ապա այդ երկիրը կարող է դադարել գոյություն ունենալ, գրում է anna-news.info-ն։

Հայաստանի խնդրանքն ԱՄՆ-ին իր հողում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ, իրականում վերաբերում է բավականին հեռավոր ապագային։ Այժմ աշխատանքներ են տարվում Հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ, և, ըստ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ-ի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի, դա հեռու է վերջնական սահմանը լինելուց։ «Եթե Ռուսաստանը ստանա աշխատանքի պայմանագիր, որը կերկարացնի կայանի կյանքը մինչև դարի կեսերը, ապա մեզ կմնա միայն ուրախանալ»,- ասել է նա։ 

Սակայն Հայաստանի ամերիկամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դրդապատճառներով կարող է պայմանագիր կնքել ամերիկացիների հետ: Այսինքն Փաշինյանը սեփական բնակչությանը վերածում է փորձարարական ծովախոզուկների, քանի որ սեյսմիկ գոտիներում արտասահմանյան նախագծերի հուսալիությունը կասկածելի է։ Նաև դրանց իմիջը լավագույնը չէ: Օրինակ, 2012 թվականին, երբ Բուլղարիան պատրաստվում էր Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել ԽՍՀՄ-ի կողմից կառուցված Կոզլոդույի ատոմակայանում նոր էներգաբլոկի կառուցման համար, ԱՄՆ-ը ստիպեց բուլղարացիներին հրաժարվել պատվերից հօգուտ իր Westinghouse կորպորոցիայի։ Հետո ամերիկյան այդ կորպորացիան խզեց պայմանագիրը, իսկ հետո էլ ամբողջությամբ սնանկացավ։ Եվ Բուլղարիան ստիպված հրատապ կերպով Կոզլոդույի ատոմակայանը հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներից, քանի որ առանց մեր մասնագետների այնտեղ վերանորոգման աշխատանքներն անհնարին են։ Պարադոքսալ կերպով, այդ բուլղարական սկանդալը նպաստեց «Ռոսատոմ»-ի ժողովրդականության աճին, որպես շատ ավելի հուսալի գործընկեր, ով չի խախտում պայմանագրերը: Պատահական չէ, որ ռուսական կորպորացիան այժմ ատոմակայանների կառուցման համաշխարհային առաջատարն է։ Անցյալ տարեվերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նշել էր, որ աշխարհում կառուցվող 58 էներգաբլոկներից 23-ը կառուցում է Ռուսաստանը, 22-ը Չինաստանը և միայն 12-ը աշխարհի բոլոր մյուս երկրները միասին վերցրած։ Միևնույն ժամանակ, չինական էներգաբլոկներից 5-ը կառուցվում են Ռուսաստանի հետ համատեղ։ Չինաստանից բացի, մեր միջուկային գիտնականներն այժմ էներգաբլոկներ են կառուցում Բելառուսում, Հունգարիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Իրանում, Հնդկաստանում և Բանգլադեշում։ 

Բուլղարիայի պատմության կրկնությունը Հայաստանում նույնպես կարող է լավ PR լինել «Ռոսատոմ»-ի համար։ Ճիշտ է, ոմանք մտավախություն ունեն, որ եթե ամերիկացիներն իսկապես կառուցեն կայանը, մեր քաղաքական ազդեցությունը Հայաստանում կխաթարվի: Բայց դա, ինչպես ասում է անմոռանալի ընկեր Սուխովը, քիչ հավանական է, որովհետև առանձնահատուկ բան էլ չկա խաթարելու։

Նախկին խորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ մենք այդպես էլ չսովորեցինք ունենալ այնպիսի խամաճիկ ռեժիմներ, որքան տնտեսապես կախված լինեն մեզանից։ Միացյալ Նահանգները գիտի, թե ինչպես դա անել, Խորհրդային Միությունը, հատկապես Ստալինի օրոք, նույնպես գիտեր, թե ինչպես դա անել: Օրինակ Ուկրաինայի տնտեսության մեջ բազմամիլիարդանոց ներարկումները և նույնիսկ նրա ակտիվների զգալի մասի գնումն անգամ չօգնեցին, նույնն է նաև մյուս հանրապետություններում։ Նույն Հայաստանի 2024 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրաշրջանառությունը 18,4 միլիարդ դոլար է, որից 8,4 միլիարդը Ռուսաստանի, 3,7 միլիարդն Արաբական Միացյալ Էմիրությունների և 1,4 միլիարդը Չինաստանի հետ է, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ բոլոր մյուս երկրների հետ միասին վերցրած հազիվ 1,3 միլիարդ է։ Բայց ո՞ւմ ուղղությամբ է նայում Փաշինյանը, արդյո՞ք Պուտինի, Սի Ծինփինի կամ ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ բեն Սուլթան Ալ Նահյանի: Ոչ, Փաշինյանը նայում է բացառապես դեպի Վաշինգտոն և Բրյուսել:

Հայաստանում ռուսամետ ուժեր էլ չկան, քանի որ այդ երկիրն ըստ էության պետք չէ Ռուսաստանին, և չեմ կարծում, որ այնտեղ ամերիկյան ատոմակայանի կառուցումը մեզ պետք է անհանգստացնի: Եթե ԱՄՆ-ն էլ Հայաստանում խափանի մեր ատոմակայանի կառուցման պատվերը, հետո այն չկատարի, դա միայն ձեռնտու կլինի Ռուսաստանին։ Եթե ամերիկյան կայանը կառուցվի և չկարողանա դիմակայել հաջորդ երկրաշարժին, ապա նման աղետը կդառնա հայրենական միջուկային արդյունաբերության առավելությունների համոզիչ ապացույցը։ Չէ՞ որ խորհրդային տարիներին կառուցված հայկական ատոմակայանը դիմացավ 1988 թվականի երկրաշարժին։ Նրա շինարարները, ի տարբերություն Սպիտակի փլուզված տները կառուցողների, ցեմենտ չէին գողացել ու ավազով այն փոխարինել։

Բայց Հայաստանի համար նման վթարը կարող է ճակատագրական լինել։ Երբ Ադրբեջանում և Թուրքիայում ռադիոակտիվ ամպեր տեղան, նրանք կարող են չափազանց նյարդային արձագանքել։ Արևմտյան աշխարհը, որին Երևանն անհաջող դիմեց դեռ 1920 թվականին թուրքերից Հայաստանի պարտությունից և դրանից մեկ դար հետո էլ դիմում է Ղարաբաղում Ադրբեջանից կրած պարտությունից հետո, ձեռքերը կլվանա։ Եվ Ռուսաստանը նույնպես, ամենայն հավանականությամբ, նույնը կանի, ուղղակի ժամանակ չի ունենա դրա համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Ամենադիտված