Քաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա, որտեղ նա բանակցություններ է վարել հանրապետության ղեկավար Էմանուել Մակրոնի հետ, սովորական աշխատանքային այց է և առաջինը չէ ՀՀ կառավարության ղեկավարի համար, ասել է Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասով info24.ru-ի հետ զրույցում։
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի նման մի բան է ստեղծվում, ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատվում։ Եվ հայերն ամբողջությամբ խաղադրույք են կատարում Փարիզի վրա՝ նման կերպ հեռանալով Մոսկվայից»,- պարզաբանել է փորձագետը։
Տարասովը նշել է, որ Փաշինյանի ընթացիկ այցին նախորդել էր Երևանում կայացած Եվրասիական միության երկրների գագաթնաժողովը, որին մասնակցել էր նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Այս կերպ նրանք հստակեցնում են իրենց դիրքորոշումները։ Միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը Մակրոնի հետ խորհրդակցության կարիք ունի այն պատճառով, որ Միշուստինը կարող էր ինչ-որ նոր առաջարկներ արած լիներ Փաշինյանին»,- ենթադրել է քաղաքագետը։
Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է այս օրերին գտնվում Փարիզում և մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը