Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով:

«Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ:

Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»:

Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը դրա վառ օրինակն է։

Խոստովանենք, որ ներկայումս մենք բախվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով բռնի բախումներին, և մարդկանց ապահովությունը և անվտանգության զգացումը մարդկության պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է: Այսինքն՝ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն դրսևորել և ի ցույց դնել իրենց տաղանդներն ու զարգացնել ներուժը` ի նպաստ հասարակության զարգացման, քանի որ կա նոր պատերազմի կամ հակամարտության վտանգ:

Սա նշելով, մենք համակարծիք ենք, որ մեր առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:

Այս համատեքստում կցանկանայի ողջունել Գերմանիայի և Նամիբիայի գլխավորությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս ընդունած «Հանուն ապագայի դաշնագիրը», որն ուղղված է միջազգային համագործակցության ամրապնդմանը և կայուն զարգացմանը:

Խաղաղության կերտումը և խաղաղապահությունն օգնել են վերջ դնել պատերազմներին, կանխել հակամարտությունների և լարվածության վերաճումը լայնածավալ բռնության: Այս առումով թույլ տվեք բերել իմ երկրի օրինակը։

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին երկու տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում:

Ինչպես շեշտվել է դաշնագրում, մենք ակնկալում ենք ունենալ ապահով, խաղաղ, կայուն աշխարհ, որտեղ տիրում է արդարություն, հավասարություն և, որտեղ բարեկեցությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորված են բոլորի համար:

Զարգացման, «կանաչ անցման» և կայունության ֆինանսավորումը պետք է լինի այս խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերի կենտրոնում ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրներին և հատուկ իրավիճակում գտնվող երկրներին:

Մենք պետք է բարեփոխենք միջազգային ֆինանսական համակարգը, որպեսզի ապահովենք զարգացման արդյունավետ ֆինանսավորում՝ հաշվի առնելով միջին եկամուտ ունեցող երկրների հատուկ կարիքները։

Մենք նաև փորձում ենք ներդնել նոր և նորարարական մոտեցումներ՝ օգնելու զարգացող երկրներին բավարարել իրենց կարիքները։ Նման նախաձեռնություններից մեկը «Պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմն է, որը մենք առաջարկում ենք օգտագործել կլիմայի ֆինանսավորման համատեքստում՝ որպես օգտակար գործիք զարգացող երկրների պարտքի բեռը մեղմելու համար՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու նրանց ջանքերի դիմաց։

2030 թվականի օրակարգում հստակ նշված է, որ չկա կայուն զարգացում առանց խաղաղության, և խաղաղություն՝ առանց կայուն զարգացման:

Առաջնորդվելով հենց այս փիլիսոփայությամբ և խաղաղության հաստատուն հանձնառությամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված գործողություններ: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու և մեր եռանդը դեպի կայուն զարգացում և կանաչ աճ ուղղորդելու մեր ջանքերին:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը այս կարևոր նոր նախաձեռնությանը մասնակցելու հրավերի համար և մաղթել ամենայն հաջողություն դրա իրականացման գործում»:

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքներըՀայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահներըԼուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներինՄի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆԳաղթшկան ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցինԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահԲայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համարԻրանը փորձարկել է С-400 ՀՕՊ համակարգերը «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում վիրահատված բուժառունԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԿրեմլում Փաշինյանին ընդունել է Վլադիմիր Պուտինը Երևանում ավտոբուսների 3 վարորդներ դիզվառելիք են գողացել Ինչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել է Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր ՆԳՆ-ն զգուշացնում է «Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Եղանակային ինչ անակնկալներ են սպասվումՉինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններովՔաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակըԻսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարելՌուսերենը ծաղրելով Փաշինյանը Հայաստանին գցում է ուկրաինական ծուղակը«Փաշինյանի միջուկային գերեզմանը» Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)Brent-ը էժանացել է Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներումԻրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու և դոլարի շուկայում«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում
Ամենադիտված