Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՊՀ երկրները պետք է միասնական դիրքորոշում հայտնեն և դեմ հանդես գան Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
«Կարևոր է միասին դեմ հանդես գալ անօրինական միակողմանի տնտեսական սահմանափակումներին։ Դրանք միայն Բելառուսին ու Ռուսաստանին չեն վերաբերում։ Երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ են ԱՊՀ բոլոր երկրները»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։