Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը։
Դժբախտաբար, այս իշխանության «շնորհիվ» այդ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։ Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ և ես ապագայից եմ նայում մեր այսօրվան, որ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժը և կարողությունը»։