Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … չմշկավազք մարզաձև

ՖՈՏՈ

Չմշկավազքը դիտարժան սպորտաձև է, կարելի է կլանված հետևել, թե ինչպես են մարզիկները «թռչում» սառույցի վրայով մրցելով միայն մեկ արժանի հակառակորդի՝ քամու հետ: Որքա՞ն ժամանակ առաջ են մարդիկ սկսել արագությամբ հաղթահարել տարածությունները չմուշկներով: Չմշկավազքը, ինչպես և յուրաքանչյուր սպորտաձև, ունի իր հատուկ պատմությունը։

Չմշկավազքը համարվում է մարդու կողմից հորինված առաջին մարզաձևերից մեկը։ Նրանից ավելի հին են, հավանաբար, ատլետիկան և ըմբշամարտը, որոնք մեծ հարգանք են վայելել հույների և հռոմեացիների կողմից և հայտնի են մ.թ.ա. 776 թվականից: Օդեսայի թանգարաններից մեկում պահվում են մոտավորապես 3200 տարեկան չմուշկներ: Դրանք օգտագործվել են հյուսիսային սևծովյան տարածաշրջանի բնակիչների՝ կիմերացիների կողմից։ Առաջին գրավոր տեղեկությունը չմուշկների մասին հայտնվել է դեռևս 1174 թվականին։ Ստեֆանիուս անունով Քենթերբերիի վանականն է գրել այդ հրաշալի սարքի մասին իր «Լոնդոն ազնվական քաղաքի տարեգրությունը» աշխատության մեջ։ Բացի դա չմուշկները և դրանց վրա իրական սահելը կարելի է տեսնել 1380 թվականով թվագրվող մի նկարում:

1604 թվականին տարեգրությունները խոսում են Էդինբուրգում չմշկասահքի առաջին ակումբի հայտնվելու մասին։ Նշենք, որ չմշկասահքի «ծիլերը»՝ կարտոֆիլի հետ միասին, Հոլանդիայից Ռուսաստան է տարել Պետրոս Առաջինը։ Սակայն նրա մահից հետո այդ «նախագիծը» փակվել է։

Չմշկավազքը որպես մրցում կամ կարելի է ասել ընկերական հանդիպում առաջին անգամ տեղի է ունեցել 1763 թվականին: Մրցել են երկու թիմ՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Այդ մրցույթը չի ունեցել կոնկրետ կանոններ կամ կանոնակարգեր։ Գործել է «ով է ավելի արագ» սկզբունքը։ Կանոնները ձևակերպվել և տպագրվել են Անգլիայում միայն այդ մրցույթից 9 տարի անց։ 19-րդ դարի 30-ականներին ամբողջ աշխարհում՝ սկսած ԱՄՆ-ից և վերջացրած Ռուսաստանով, սկսել են ի հայտ գալ չմշկասահքի սահադաշտեր։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան, սկսել են հայտնվել սահադաշտեր, որոնք բաց են եղել բոլոր ցանկացողների համար:

1889 թվականին Ամստերդամում տեղի է ունեցել չմշկավազքի ամենանշանակալի իրադարձությունը՝ աշխարհի առաջին առաջնությունը։ Այն, սակայն, եղել է ոչ պաշտոնական։ Դրանից հետո՝ 1892 թվականին նորաստեղծ Միջազգային չմշկավազքի միությունն այդ մարզաձևին տվել է պրոֆեսիոնալ մրցույթի կարգավիճակ։ Հետագայում սկսել են աշխարհի առաջնություններ անցկացնել ամեն տարի և դա շարունակվում է նույնիսկ մեր օրերին։ Չմշկավազքի միջազգային ֆեդերացիան վերահսկում է մրցույթների հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը։

1924 թվականին այդ մարզաձևը ներառվել է տղամարդկանց ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ 1960 թվականից մտցվել է նաև կանանց չմշկավազքը։ Չմշկավազքի մրցումներն անցկացվել են չորս դիսցիպլինաներում՝ 500, 1500, 5000, 10000 մետր չմշկավազք և բազմամարտ: Այժմ Օլիմպիական խաղերում առկա են 500, 1000, 1500, 3000, 5000, 10000 մետր տղամարդկանց համար, և 500, 1000, 1500, 3000 մետր կանանց համար։

Կ. Խաչիկյան

Խոշոր վթար Աշտարակի խճուղում․ վիրավnրներ կան«Սրբազան պայքար» էջը տեղեկություն է հաղորդել Սերգեյ Լավրովը բացատրել է Հայաստանում կվադրոբերների նկատմամբ հետաքրքրությունըԻրանում կրկին երկրաշարժ է գրանցվել Wildberries-ը նորություն ունի Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ Պետք է վերանայել՝ որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին․ Պեսկով ՌԴ-ում 13-ամյա քույրը դանակnվ uպանել է 2 և 5 տարեկան քույրերինԼույս չի լինելու․ հասցեներԾանոթ ու միաժամանակ անհայտ … չմշկավազք մարզաձև«Հայկական ընթացք. ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը»  «Հայաստան. անդունդի ճանապարհին»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերովՈւհան․ Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկում Մինչև 6150 կմ հեռավորությամբ  երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը․ պատմության այս օրը (09 հոկտեմբեր)Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան. «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանը մասնավոր ծննդատուն է բացում՝ համայնքայինը փակելու գնով. «Ժողովուրդ» Ողբերգական դեպք՝ Ձորաղբյուր գյուղում․ երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդունԱնկում՝ տարադրամի շուկայումՈւշագրավ մանրամասներ․ 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանը առողջ է եղել (տեսանյութ)Ասֆալտապատումը որակով չի արվում եւ երկու ամսից քանդվում է. Փաշինյանը խաբել է. Մաս 228. «Ժողովուրդ» Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ» Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ» Գերագույն մուրացիկը․ «Հրապարակ» Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ» Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ «Հրապարակ» Վերջին 6 տարիների Հայաստանը նման է Ֆորմանի հանճարեղ՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմին. Կարեն ՔոչարյանՀունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր ՍիյարտոԹյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են ՇուշիումԱրարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԴասագրքերը չեն համապատասխանում չափորոշիչներինՌուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրելՄեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ ՍրբազանՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքներըԻսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ԴամասկոսինՌուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել ՄոսկվաՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը «Հետք»Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքներըՀայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահներըԼուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներինՄի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆԳաղթшկան ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցինԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ
Ամենադիտված