Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանը ձևականորեն դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների եռակողմ մակարդակով խմբում աշխատանքային տեղաշարժ չկա»,- նշել է նա և հավելել, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ։