ՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկել են միջխորհրդարանական հանդիպում անցկացնել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Գաղափարը հնչեցրել է փոխխոսնակ Յուրի Վորոբյովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով պատմական կապերի ամրապնդումը:
«Մեր խնդիրն է բարելավել երկրների և ժողովուրդների միջև կապերը, հաղթահարել առկա դժվարությունները»,-ասել է նա:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նաև տեղեկացրել է նախօրեին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին:
Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը, Հայաստանում ռուսական երկու դպրոցների կառուցումը, ռուսաց լեզվի խթանումը, երիտասարդական և մարզական համատեղ ծրագրերը։