Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ:

Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ: Վարչապետի խոսքով՝ ընկերությունն աշխատանքը համադրել է ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Այլ բան, թե որքանով է նրանց կամ նրանց միջավայրին հաջողվում բացահայտել այդ տաղանդը, առնչակցել յուրաքանչյուր երեխայի իր ունեցած բացառիկ տաղանդի հետ: Կրթությունն իմ գնահատմամբ և ընկալմամբ հենց այդ գործիքն է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ, մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, ընդլայնել այդ հնարավորոթյունները, օգտագործել այդ հնարավորությունները ստեղծարար նպատակներով»:

Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՝ սա կարևոր և ազգային անվտանգության խնդիր է. «Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը սեփական երկրում մարդկանց, երեխաների, ուսանողների չափահաս քաղաքացիների պոտենցիալը, տաղանդը, հնարավորությունները բացահայտելը և այդ բացահայտված հնարավորությունը և տաղանդը, ինչպես ընդունված է ասել՝ ավելացված արժեքի վերաձևակերպելն է: Եվ հենց սա է այն խնդիրը, որը համապետական է, և այս առումով Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»:

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ: «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է»։

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ ՓաշինյանՓաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ ՇարմազանովՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնելՀայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջԻսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներինՓարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խшխտումներն ու պաշտպանության մեխանիզմները. «Թաթոյան» հիմնադրամ«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալՀայաստանի դիրքորոշումն է՝ բոլոր հարևանների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ. ՀՀ նախագահը՝ ԳԴՀ պաշտոնակցինCOP 29-ի թեմայի շուրջ Ադրբեջանի վրա ճնշnւմ գործադրելու արևմտյան ուժերի փորձերն անօգուտ են և աննախադեպ. ԶախարովաՀայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը. Մարիա Զախարովա«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարներըՍեպտեմբերին մահվան ելքով վրաերթ կատարած ՔՊ-ականի կնոջ նկատմամբ մինչև այժմ քրեական հետապնդում չի հարուցվելՇոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա»Վայոց ձորում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն կանցկացվիԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմՆիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան«Զինծառայող Վահե Հարությունյանը ինքնասպան է եղել»․ Քննչական կոմիտեԻրանի խորհրդարանի պատգամավորները դիմել են Անվտանգության խորհրդին՝ պահանջելով վերացնել արգելքն ու թույլատրել միջուկային զենք ստեղծելԶոհերի թիվը հասավ 2-ի ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցովՌԴ ԶՈւ-ն Կուրսկի մարզում երկու բնակավայր է ազատագրել․ ՊՆ«Մամա, հույսդ չկտրես, գալու եմ»․ տիկին Նունեն հույսը չի կորցնումԿյանքից հեռացել է բնապահպան Հակոբ ՍանասարյանըՄոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում Վթարվել է Իջևան-Երևան երթուղու միկրոավտոբուսը․ կա 1 զnհ, 8 վիրավnրՀայտնաբերվել է Հայկ Մաղաքյանի դին․ 3 կալանավորված կա2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ. նախորդ տարվա համեմատ 10 տոկոս նվազում կա Թիբո Մենիլո. «Ստեղծելով հնչյուններ զգացմունքների տիեզերքում»Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 77,87 դոլար Տեղեկացեք․ հոկտեմբերի 10-ից 11-ը ջուր չի լինելուTikTok-ի հոլովակի հետևանքով 21-ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին Ինքնիշխանության անվան տակ հերթական զիջումներն են անում Արդարադատության նոր նախարարի հարցը փակուղի է մտել ՍԴ-ն երբևէ իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրըԱռաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար Աշտարակի խճուղում․ վիրավnրներ կան«Սրբազան պայքար» էջը տեղեկություն է հաղորդել Սերգեյ Լավրովը բացատրել է Հայաստանում կվադրոբերների նկատմամբ հետաքրքրությունըԻրանում կրկին երկրաշարժ է գրանցվել Wildberries-ը նորություն ունի Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ Պետք է վերանայել՝ որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին․ Պեսկով ՌԴ-ում 13-ամյա քույրը դանակnվ uպանել է 2 և 5 տարեկան քույրերինԼույս չի լինելու․ հասցեներԾանոթ ու միաժամանակ անհայտ … չմշկավազք մարզաձև
Ամենադիտված