Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոգեկան առողջության համաշխարհային օր, Տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն` Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա` Իսպանիայից ազատագրվելու պայքարն սկսելու օր, Լեհաստան` Ծառատունկի օր, Ուկրաինա՝ Ստանդարտիզացիայի և մեթրոլոգիայի ոլորտում աշխատողների օր, Ֆիջի` Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ Քիմիական զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին:

1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ Խաչատուր Լազարյանը:

1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը:

1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը:

1913- օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է հայկական վիլայեթներում իրագործել բարենորոգումների որոշված ծրագիրը:  

1935 –վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։

1947 –վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը:

1955– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։

1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը:

1982 –ծնվել է  փոփ երգիչ Արամեն (Եղիազարյան Արամ):

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտը ռմբակոծելուց հետո Մալիբեյլի գյուղի տարածքում խփվել է երկրորդ ադրբեջանական Су-25-ը, օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել:

-ավարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը:

2006- ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

2007- ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին:

2009- Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2011 –վախճանվել է  հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը:

2012-Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:

2020-Մոսկվայում  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն երեկոյան հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին:

2023-Երևանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրվել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երևանի 14-րդ քաղաքապետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

680 —կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ:

732– տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ  Ֆրանկերի հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ:

1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող Աբել Թասմանը:

1684– ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը համարվող Անտուան Վատտոնը։

1731 –ծնվել է  բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Հենրի Կավենդիշը, որը բացահայտել է ջրի բանաձևը և «չափել» երկրագնդի կշիռը:

1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերվածությունների հետևանքով զոհվել են  մոտ 27 000 մարդ։

1789 —հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը:

1810 – ծնվել է բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ժոզեֆ Ագուստին Շաոն:

1813– ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա»)։

1837 –վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն:

1846-անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասսերի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը:

1861 –ծնվել է  նորվեգացի բնախույզ Ֆրիտյոֆ Նանսենը:

1865 —ամերիկացի ջոն Ուեսլի Հայատն արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը:

1875 —վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ, Կոզմա Պրուտկովի կերպարի ստեղծող Ալեքսեյ Տոլստոյը:

1894 –ծնվել է  ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր Պյոտր Իգնատովը:

1918-իռլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը, որի արդյունքում 500 մարդ է զոհվել:

1919 —Անտանտան և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի տնտեսական շրջափակում սկսելու մասին:

1933- աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում սկսել է վաճառվել լվացքի փոշի:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի հրամանատար է նշանակվել Գեորգի Ժուկովը:

1956 —արտադրվել է առաջին սերիական  Газ-М21 «Վոլգա» ավտոմեքենան:

1963– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:

1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին:

1993-Հեյդար Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ:

-ամենօրյա հեռարձակում է սկսել НТВ հեռուստաընկերությունը:

2001 –վախճանվել է  վրացի խորհրդային աստղագետ Եվգենի Խարաձեն:

2007– Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը։

2010 –վախճանվել է  բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը:

Կ. Խաչիկյան

Քաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է»  Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 3 վիրավոր կա Նորակոչիկների համար նոր որոշում է ընդունվելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Հիգիենայի պատճառով Գյումրիում հանրային սննդի գործունեություն է կասեցվել Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակըՌուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ ՓաշինյանիցԳործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում «Անտարբերների ենթամշակույթը». ի՞նչն այնպես չէ հայ հասարակության և թուրքամետ իշխանությունների հետ կապվածԻնչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրաԱվարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-նԳյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»Ռուբլու վաճառքի նվազագույն արժեք է սահմանվել Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»Իրազեկում․ 36 ժամ գազ չի լինի«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում․ զոհ կա Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ» Ո՞վ է պարգեւատրվել «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով. «Ժողովուրդ» Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ» Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ» Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»Շարժմանն աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ» «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ»Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է. Մաս 229 . «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ ՓաշինյանՓաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ ՇարմազանովՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնելՀայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջԻսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներինՓարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խшխտումներն ու պաշտպանության մեխանիզմները. «Թաթոյան» հիմնադրամ«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ
Ամենադիտված