Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը. պատմության այս օրը (11 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աղջիկ երեխաների միջազգային օր, Մակեդոնիա` Հեղափոխության օր, Բաշկիրիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1900 – վախճանվել է մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը:

1901 – ծնվել է բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:

1921 – վախճանվել է քիմիկոս Հարություն Աբելյանը:

1937– վախճանվել է գրականագետ, մանկավարժ Աբրահամ Զամինյանը:

1961 —ծնվել է  կինոռեժիսյոր, սցենարիստ, օպերատոր Արթուր Արիստակեսյանը:

1967 – վախճանվել է Խորհրդային Միության հայազգի մարշալ Հովհաննես Իսակովը:

1989– վախճանվել է դիվանագետ Անդրանիկ Մարտիրոսյանը։

2001- Հայաստանում անց է կացվել մարդահամար:

2005-Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ի նախատեսված Սահմանադրական հանրաքվեն:

2007-Ստամբուլի դատարանը «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: 

2010- մեկնարկել է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երևանում և չորս մարզերում ցուցադրվել են հայկական ֆիլմեր:

2011-Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն է կրել Իռլանդիայի թիմից, որի արդյունքում չի մտել  Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլ:

2011– սկսել է տպագրվել «Գյումրի Ասպարեզ օրաթերթը»։

2012-Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով  կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը:

2014-պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը:

2018- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

- ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված ընկերությանը:

2019-Թուրքմենստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է առիթն օգտագործել Հայաստանը քննադատելու և «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար, նա հիշեցրել է, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, Նժդեհին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանը կոշտ պատասխան է տվել նրան՝ հայտարարելով, որ Ալիևն այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի  ժամանակ հայկական Էլբրուս հրթիռն ընկել է ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակելի թաղամասում, գիշերն ուժեղ գնդակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1138– Հալեպ քաղաքում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ։

1758 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս և աստղագետ Հենրիխ Օլբերսը:

1853 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին կլիրինգային բանկը:

1881 —ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դեյվիդ Հյուստոնն արտոնագրել է ֆոտոժապավենը:

 1885 – ծնվել է ֆրանսիացի գրող, գրականագետ,  Նոբելյան մրցանակակիր  Ֆրանսուա Մորիակը:

1887 —ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնն արտոնագրել է ընտրություններում ձայների հաշվման էլեկտրոնային հաշվիչ:

1889– վախճանվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը, որի անունով է կոչվում էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ:

1896– վախճանվել է ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ Անտոն Բրուքները։

1891 —Ստոկհոլմում բացվել է աշխարհում առաջին բաց երկնքի տակ գտնվող էթնոգրաֆիկ թանգարանը, որը կոչվում էր «Սկանսեն»:

1899– սկսվել է երկրորդ անգլո-բուրական պատերազմը։

1918 – Ֆրանսիայում իրականացվել է առաջին ռադիոկառավարվաղ թռիչքը, որը տևել է մեկ ժամ, իսկ ինքնաթիռը կտրել է 100 կմ հեռավորություն:

1919- «Хендли Пейдж Трэнспорт» ընկերությունն առաջին անգամ ուղևորներին տվել է նախաճաշ թռիչքի ընթացքում, «երկրորդ նախաճաշի» մեկ պորցիայի արժեքը եղել է երեք շիլլինգ:

1922– Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր  Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

1922- կոմերիտմիության համագումարում Լև Տրոցկին իր ելույթում կոչ է արել երիտասարդությանը «կրծել գիտության գրանիտը», որը դարձել է թևավոր խոսք:

 1931-ԽՍՀՄ-ում որոշում է ընդունվել լրիվ լիկվիդացնել մասնավոր առևտուրը:

1937 – ծնվել է անգլիացի  ֆուտբոլիստ և մարզիչ Բոբի Չարլթոնը:

1951 –ծնվել է  հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ Ժան-Ժակ Գոլդմանը:

1961 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկի փորձադաշտում իրականացվել է առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:

1962– սկսվել է երկրորդ Վատիկանյան համաժողովը, որտեղ որոշվել է կաթոլիկ ծեսերի ժամանակ չօգտագործել նախկինում պարտադիր հանդիսացող լատիներենը:

1963 – վախճանվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ժան Կոկտոն:

1990 —սերբ գործարար ժալկո Ռաժնատովիչը և և 19 ֆուտբոլային ֆանատներ Բելգրադում ստեղծել են Սերբական կամավորական գվարդիան, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց սկսել է կռվել Խորվաթիայում, ապա Բոսնիա-Հերցեգովինայում:

1994 —Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ, որը պատմության մեջ է մտել  «սև երեքշաբթի» անվանումով:

Կ. Խաչիկյան

Մահացել է Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ուկրաինացի լրագրող Վիկտորյա Ռոշչինան Հայաստանի փախստականների հավաքականը 5-րդ տեղն է գրավել Unity Euro Cup-ում Երևանում «Ford Transit»-ը վերածվել է մոխրակույտի․ ինչ է հայտնիՈւրալում և Անդրբայկալիայում առաջին ձյան հետևանքով վթարներից վիրավորվել է 16 մարդ16 տարեկանում մահացել է Նարեկ ԳրիգորյանըԺամը 7-ից տրակտորը մտել ու քանդում է․ Տեղ գյուղի ՔՊ-ական ղեկավարն ավազի հանքն ապօրինի շահագործում է ՌԴ-ն հրթիռակոծել է Օդեսան. զոհերի մեջ կանայք կանՖլորիդայում «Միլթոն» փոթորիկը առնվազն 15 մարդու կյանք է խլել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռայխստագ«Արևմուտքի հրամանին սպասելով. բացահայտվել է Հայաստանի դավաճանական ապագան ԱՊՀ-ում»«Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը»Պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը. պատմության այս օրը (11 հոկտեմբեր)«Աղջկերքը ուզում էին նստեն, մենք ջղայնացանք»․ ինչ է կատավում Կապանում, ինչու է տղամարդը մոտենում դպրոցականներին (տեսանյութ)Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի12 մլրդ դրամ հետվճար՝ կենսաթոշակ ու նպաստ ստացողներին Առաջիկա օրերի եղանակըՌուսական ռուբլին արժեզրկվում է«Իմ տան ճրագը մարեցին»Հայր և Որդի Երեմյաններ ՍՊԸ-ից պետական կառույցները 1 ամսում 2 մլն դրամի գնում են կատարել. «Ժողովուրդ» Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կներկայացվի ԱԺ հանձնաժողովի նիստում. «Ժողովուրդ» Արժե՞ր դրա համար պատվաստվել․ «Հրապարակ» Համահայկական հիմնադրամին չեն վստահում. Փաշինյանը խաբել է. Մաս 230. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին․ «Հրապարակ»Նոր մանրամասներ՝ 5-րդ կորպուսի հրամանատարի ազատումից. ինչ տեղեկություններ են հասել Պապիկյանին . «Ժողովուրդ»Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի. ԻվանիշվիլիԳերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանին. փաստաբանԳեղարքունիքում բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում. կան վիրավորներՁեռք է բերվել պայմանավորվածություն Գազայի հատվածում հումանիտար դադարների մասին. ՅՈւՆԻՍԵՖՌուսաստանն իջեցրել է հացահատիկի բերքի կանխատեսումըԻսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան էԿարեն Գիլոյանը ԵԽ-ի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնիՄինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրшվվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան. փաստաբանՈստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան. խրտվիլակը կրկին դատախազության շենքի մոտ էՊուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՍյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոցԱռանց Հայաստանի՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է հասնել տևական խաղաղության. Էլչին Ամիրբեկով2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք նախարարՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարություններով պայմանավորված՝ կփոխվի ավտոբուսային երթուղիների աշխատանքըԲժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունOգտագործելով COP-29-ը որպես լծակ՝ պահանջեք ազատ արձակել հայ բանտարկյալներին. Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում. Վարդան ՕսկանյանՊրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորություններըԻսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ ԷրդողանինՀավաստագիր չստացած ԼՂ-ից տեղահանվածները կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից. ԱՍՀ նախարարություն
Ամենադիտված