Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռայխստագ

ՖՈՏՈ

Ռայխստագը Գերմանիայի խորհրդարանի շենքն է Բեռլինում; Այնտեղ են 1894-1933 թվականներին տեղի ունեցել համանուն պետական կառույցի ժողովները։ 1999 թվականին շենքը վերանվանվել է Բունդեսթագ։ Այսօր այդ վայրը Բեռլինի գլխավոր տեսարժան վայրերից է, որն ամեն տարի գալիս են տեսնելու միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին առաջին հերթին այն գրավում է իր բարդ ու հարուստ անցյալով, որն անբաժանելի է Գերմանիայի պատմությունից։

Այսօր Ռայխստագի ներսից ու դրսից, տեղ-տեղ պահպանվել են ծխից սևացած պատերին ռուս զինվորների գրությունները, գնդակների հետքերը։ Այդ պատմական բեկորներն ուժեղ տպավորություն են թողնում, քանի որ տպավորիչ են մյուս հիանալի վերականգնված պատերի ֆոնին: Պետք է ասել, որ գերմանացիների համար Ռայխստագի սիմվոլիկան մեծամասամբ լցված է վշտով, արյունալի ու անիմաստ պատերազմի հիշողությամբ, որը երբեք չպետք է կրկնվի։ Բայց դա նաև եվրոպական նոր երկրի կերպար է՝ զարգացած տնտեսությամբ, ազատություններով և ժողովրդավարական կառուցվածքով։

Իտալական բարձր Վերածննդի ոճով շքեղ շինությունը՝ Ռայխստագը կառուցվել է Ֆրանկֆուրտյան ճարտարապետ Փոլ Ուոլոտի նախագծով։ Ռայխստագի առաջին քարը դրվել է կայզեր Վիլհելմ I-ի կողմից 1884 թվականին։ Կապիտալ աշխատանքը շատ երկար ժամանակ չի սկսվել, քանի որ այդ տարածքը դիվանագետ Դյուկ Ռադզինսկու մասնավոր սեփականությունն էր, ով մինչև իր մահը շինարարության թույլտվություն չէր տալիս: Սակայն նրա որդին և ժառանգը, այնուամենայնիվ, ստորագրել են թույլտվության փաստաթղթերը, որպեսզի առաջին քարը դնելուց տասը տարի անց ավարտվի գերմանական խորհրդարանի շենքի շինարարությունը։ Չնայած ճարտարապետը փորձել է Ռայխստագը դարձնել վեհաշուք՝ համապատասխան Կայզերի կայսրության ոգուն, Վիլհելմ II-ին ամենևին էլ դուր չի եկել արդյունքը։ Այնուամենայնիվ, խորհրդարանն իր նիստերը տեղափոխել է այդտեղ: 20-րդ դարի սկզբին բռնկված աշխատավորական բողոքի բոցը հասել է նաև Գերմանիա։ Հենց Ռայխստագի պատշգամբներից մեկից է հռչակվել դեմոկրատական ​​հանրապետությունը։ Շենքն ինքը, ոչ առանց վնասելու, գրավել էին հեղափոխականները։

1933 թվականին Ռայխստագում սաստիկ հրդեհ է տեղի ունեցել։ Հիտլերը, ով արդեն իշխանության էր, այդ միջադեպի համար մեղադրել է կոմունիստական ​​շարժման ներկայացուցիչներին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հրկիզումը կազմակերպվել էր հենց սոցիալ-դեմոկրատների կողմից իրենց դիրքերն ամրապնդելու համար:

1945 թվականին խորհրդային ինքնաթիռների ռմբակոծության արդյունքում շենքից մնացել էին միայն ավերակներ։ Որպես հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշ էր Ռայխստագը դարձել մայրաքաղաքի գլխավոր ռազմական թիրախը։ Պատերազմի ավարտից միայն գրեթե 10 տարի անց է երկրի կառավարությունն օրակարգ մտցրել Ռայխստագի վերակառուցման հարցը։ Մնացած ավերակները պայթեցվել են, սակայն դրանց որոշ հատվածներ դեռ պահպանվում են։ Սկսվել է այդ պատմական հուշարձանի ամբողջական վերակառուցումը։ 1972 թվականին ճարտարապետ Պոլ Բաումգարտենը կարողացել է վերակառուցել Ռայխստագը։ Այն տարբերվում է իր սկզբնական դիզայնից, բայց այնուամենայնիվ պահպանում է Վերածննդի ոճի որոշ առանձնահատկություններ։ Մինչև 1992 թվականն այդտեղ էր գտնվում Պատմության ինստիտուտը։ Նույն թվականին բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը տանիքի կենտրոնում կանգնեցրել է շքեղ ապակե գմբեթը, որը ներկայումս ռայխստագի այցեքարտն է։ 1999 թվականից Ռայխստագը կրկին դարձել է կառավարության շենք։

Կ. Խաչիկյան

Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ամենադիտված