Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նամակ է հղել  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին.

«2024թ. նոյեմբերի 11-22–ը Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրավեր է ուղղվել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պատասխանատուներին: 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը անկանոն գնդակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրերը և ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրվա ընթացքում 120 հազար արցախցի ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպված եղան լքել Արցախը։ Մարդիկ, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրվեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգությունը։  Հիշեցնեմ, որ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախի բնակչությունը կազմում էր 151 հազար մարդ։

Առկա փաստերն առավել քան բավարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարվածը հանցագործություն է մարդկության դեմ։ Տակավին վերջերս Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր հայտարարության մեջ նշել է, որ այդ իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հատկանիշներին։

Ցավոք, արցախահայության ողբերգությունը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրության կողմից։ Բացառությամբ որոշ միջազգային կազմակերպությունների և առանձին քաղաքական առաջնորդների հայտարարությունների, որևէ քայլ չի ձեռնարկվել դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան  քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ զտում  իրականացնելու և նրա  ժողովրդի ինքնորոշման արդար ցանկությունը ճնշելու համար։

Ավելին, մենք ականատես եղանք, թե ինչպես է անպատժելիության զգացումը սնուցել Ադրբեջանի ծավալապաշտությունը, և այսօր Ադրբեջանն արդեն իսկ օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները և քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանությունն ու անկախությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հավատացյալ զավակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ նրանց մի ստվար զանգված՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ու թեև այսօր նրանք ազատված են ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամեն օր շարունակում են բախվել իրենց իրավունքների ու ազատությունների բազմաթիվ խախտումների հետ։ 

Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդկանց համար ամենակարևոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը։ Վերադարձի իրավունքը, որն ամրագրված էր նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ, շարունակում է անտեսվել միջազգային հանրության կողմից։ Թեև տարբեր կառույցներ ու առանձին պետություններ երբեմն հայտարարություններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկա։

Վստահ ենք, որ առանց արցախահայության՝ հայրենիք վերադառնալու  միջազգային անվտանգության երաշխիքների, անհնար է հակամարտության վերջնական կարգավորումը և խաղաղության ու կայունության հաստատումը ողջ տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վերանայել և կեղծել պատմությունը, ոչնչացնել և յուրացնել հայկական մշակութային ժառանգությունն ու նյութական արժեքները՝ ջնջելու հայկական ներկայության ցանկացած հետք և կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ավերվել են մի շարք եկեղեցիներ և գերեզմանատներ, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ Քարին տակ գյուղը հիմնովին ավերվել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցվել։ Թեև իրավապաշտպան և մասնագիտական կազմակերպությունները գրեթե ամեն օր արձանագրում են նման բազմաթիվ օրինակներ, Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրում, ինչը կանաչ լույս է վառում հետագա հանցագործությունների համար։

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին։  Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ արձանագրված փաստեր կան, սակայն Ադրբեջանը նույնիսկ թույլ չի տալիս միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին իրական տեղեկատվություն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին։ Ավելին, այս հարցը Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես քաղաքական սակարկությունների թեմա, ինչը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

Ձերդ Գերազանցություն,
Պետք է օգտագործվեն COP29-ի ընթացքում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը և տարածաշրջանային անվտանգության խթանումը կարևոր նշանակություն ունեն  ժողովրդավարական իդեալներին մեր սեփական հավատարմությունը պահպանելու համար։

Այս կապակցությամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը»։ 

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
Ամենադիտված