Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկն է, որը զարգացնելու ուղղությամբ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են, սակայն խոսքերի համեմատ ունենք իրավիճակ, երբ ամբողջովին չի օգտագործվում Հայաստանի ողջ պոտենցիալը։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ապագայում ուղղակի կարող է դառնալ ոչ մրցունակ, քանի որ բազմաթիվ երկրներ ուղղակի մրցում են միմյանց հետ ավելի շատ զբոսաշջիկներ իրենց կողմը գրավելու նպատակով։ Ու ամենակարևոր ուղղությունն այս ոլորտում ծառայությունների մատուցումն է, առաջին հերթին՝ կացության կամ հյուրանոցային։ Իսկ այս ճյուղում Հայաստանն էական թերացումներ ունի։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել Հայաստանի կացության ծառայությունների ոլորտը։

Այնպես չէ, որ Հայաստանում բարձրորակ ծառայություններ չեն մատուցվում, այլ խնդիրն այս հարցում նաև համապատասխան գովազդի, միջազգային ասպարեզում ներկայանալու պակասի ու ոչ թիրախայնության մեջ է։ Թերևս այս հանգամանքը նկատի ունենալով է պայմանավորված, որ կառավարությունը սահմանել է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը միանշանակ դրական է, քանի որ միտված է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։

Բայց միայն կարգի հաստատմամբ հնարավոր չէ առաջընթաց գրանցել։ Նախ՝ պետք է Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճիշտ գովազդել։ Ստեղծել գին – ծառայություններ հարաբերակցության մրցունակ միջավայր, ցույց տալ Հայաստանի առավելությունները։ Ծառայությունների յուրահատկությունն ընդգծելու տեսանկյունից կարելի է հաշվի առնել նաև վրացական փորձը, թե ինչպես են նրանք այդ համատեքստում գովազդում իրենց ուտելիքները, մշակութային միջավայրն ու գեղատեսիլ բնությունը, այն պարագայում, երբ մենք այդ բոլոր առումներով չենք զիջում մեր հարևաններին: Դե, ծովը չհաշված: Հայաստանը հաստատ պակաս հնարավորություններ չունի թե՛ խոհանոցի, թե՛ պատմական ու մշակութային միջավայրի, թե՛ գեղատեսիլ բնության տեսանկյունից։ Բայց Վրաստանում մեծ ուշադրություն են դարձնում այդ ամենի «փաթեթավորմանը»։

Օրինակ՝ որևէ փողոց կարող են զարդարել ու այնպես ներկայացնել տարբեր հարթակներում, որ գրավի բազմահազար արտերկրյա զբոսաշրջիկների, ընդ որում՝ բարձր որակի նկարներով ու տեսանյութերով։ Այստեղ, ահա, զիջում ենք: Բացի այդ, Վրաստանում համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծել, իսկ Հայաստանն այս տեսանկյունից դեռևս շատ ու շատ անելիքներ ունի։ Բացի ճանապարհներից ու համապատասխան տրանսպորտային միջոցներից, պետք է ուշադրություն դարձնել նաև առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող հարցերի, ինչպես, օրինակ՝ զուգարանների տեղաբաշխումն է։ Որակական առումով ևս կառուցվածքային փոփոխություններ են պետք, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց զգան հարմարավետ միջավայրում՝ համարելով, որ իրենց բարձրորակ ծառայություններ են մատուցվում։ Ու պետք է մեխանիզմներ ստեղծել գների կամայական բարձրացումը կանխելու ուղղությամբ։ Իսկ այս քայլերը կարելի է սկսել առաջին հերթին հենց վարձակալության գների ու տաքսի ծառայությունների խնդիրը կարգավորելուց։

Ի՞նչ ունենք արդյունքում: Իսկ ունենք այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի էական նվազում է նկատվում։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների, 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ. սեպտեմբերին՝ 260 618, այսինքն՝ այս տարի 24 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել։ Մյուս կողմից էլ՝ ոլորտը դիվերսիֆիկացնելու և բազմակողմ աշխատանք տանելու խնդիր կա։ Որպես կանոն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների առյուծի բաժինը լինում է Ռուսաստանից։ Այս տարվա սեպտեմբերին ևս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Ու եթե ռուսական ուղղության հետ հանկարծ խնդիր առաջանա, Հայաստանի զբոսաշրջությունն էականորեն կտուժի։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տեղում հայտնված Վրաստանից եկած զբոսաշրջիկների ցուցանիշներին, ապա այդ երկրից մեր հայրենակիցներն են հիմնականում այցելում, և դժվար է նրանց դիտարկել որպես զբոսաշրջիկ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է մեղավոր Հայաստանում տնտեսական անկման համար  Քաղաքագետը պատմել է Փաշինյանի համար Պուտինի «խայծի» մասինԿրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանի «հեծանվային դիվանագիտությունը». Հայաստանն արդյո՞ք ամերիկյան սահադաշտով սլանում է դեպի BRICSԱդրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան ԱբրահամյանՌուսական ընկերություններին պակասում են տաջիկներն ու ուզբեկները. շուկայում արտասահմանցի աշխատողների պակաս կաՈւրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (12 հոկտեմբեր)Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը. «Փաստ»Ստանալ ուզում են, բայց տալ՝ ոչ. «Փաստ»Աճ՝ տարադրամի շուկայում«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. «Փաստ»Հոկտեմբերի 14-ին լույս չի լինի հետևյալ հասցեներումՀայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»ՌԴ-ի մանկապարտեզներից մեկից 5-ամյա աղջնակ է անհետ կորելԴիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ»«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»Տեղեկացեք․ 4 օր գազ չի լինելուՈ՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը. «Հրապարակ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը․ «Հրապարակ» Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում․ «Ժողովուրդ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համարԳրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան. Արգիշտի Քյարամյանը` պատերազմում պարտության մասինՆԱՏՕ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները. PoliticoՉախոյանն ազատ է արձակվելՄագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» մակարդակի, կարող է շարժվել ցանկացած ուղղությամբԱրման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և ՀայաստանումԻսրայելի հարվածներից Լիբանանում ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվելՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանըՀայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել էԿոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինՄիրզոյանը Ստեֆան Դոութի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցության կարևորությունըՍյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժածԵրկրաշարժ` ՀայաստանումԲՏԱ փոխնախարարն ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին․ ինչ են քննարկելՎոլգոգրադ-Աստրախան մայրուղու վրա ավտոբուսը բախվել է բետոնախառնիչ մեքենայի հետ. զոհեր և վիրավորներ կան Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ ShamshyanՊուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերիցՀրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումըԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի ապահովագրված վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը. FitchԲաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել ենՈւկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին
Ամենադիտված