Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Փաշինյանի կրեմլ յան զիգզագներն ու արևմտյան թակարդը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը պատրաստ է հենց այս ամիս խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. հենց դա է երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Այդ մասին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին առաջարկել է ստորագրել արդեն համաձայնեցված կետերը, իսկ չլուծված հարցերի քննարկումը թողնել ապագային։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Բայց հիմնականը մեկ բան է՝ Երևանն ու Բաքուն առայժմ մնում են իրենց շահերին: Ի սկզբանե ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովից առաջ ենթադրվում էր, որ կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախօրեին Նյու Յորքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել էր իրադարձությունների զարգացման նման հնարավոր սցենարի մասին՝ առաջարկելով վերադառնալ մոսկովյան տարածք՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջնականապես լուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ բանակցություններ վարելու պայմանավորվածություն «ձեռք չի բերվել»։ Նրա խոսքով, «նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց»։

Այստեղից հետևում է, որ հանդիպում կազմակերպելու հարցով բանակցություններ վարվել են, սակայն, ըստ որոշ աղբյուրների, հայկական կողմը հրաժարվել է դրանից։ Կայացել են միայն Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումներ, իսկ իրենք՝ Բաքվի և Երևանի առաջնորդները, ընդամենը կարճ զրույց են անցկացրել Կրեմլում գագաթաժողովի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ «ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, առանց բացառության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են՝ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ», թեև, ըստ նրա, «ոչ մեկը, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել՝ հիշելով, որ դա բարդ հարց է»։ Իրոք, հարցը ոչ միայն բարդ է, այլ որոշ առումներով նույնիսկ առեղծվածային։ Փաստն այն է, որ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում՝ Փաշինյանն ասել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշումներ կայացնեն առանցքային հարցերի շուրջ, որոնք են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, տարածքային պահանջներից հրաժարվելը և դրանք հետագայում չներկայացնելու պարտավորությունը»։

Բայց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի շրջանակում, որը համախմբեց եվրոպական մայրցամաքի երկրների մեծ մասի ղեկավարությանը, նա ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայկական ԶԼՄ-ները դրանից հետո հայտնեցին, որ այդ փաստաթուղթը, որը մշակվել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ստորագրել է Ալիևը, և որ այժմ ժամանակն է սկսել սահմանների սահմանազատման գործընթացը։ Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը հիմա խոսում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Որտեղի՞ց և ինչու՞ առաջացավ Բաքվի պահանջը Երևանի նկատմամբ, որ նա կհրաժարվի «տարածքային պահանջներից Ադրբեջանի դեմ», որը ամրագրված է իր Սահմանադրությամբ, բայց ուղղակիորեն չի առնչվում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին։ Եվ ինչո՞ւ է Բաքուն առաջ մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախագծի սցենարը։ Մեր կարծիքով, դա Բաքվի միանշանակ հակաքայլն է՝ ի պատասխան Երևանի արևմտյան ռազմականացման, որում նա իր համար պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում։ Դա՝ առաջին հերթին։

Երկրորդ հերթին՝ ենթադրենք, որ Երևանն ու Բաքուն այս փուլում կորոշեն վերադառնալ մոսկովյան բանակցային հարթակ և կվերսկսեն երկխոսությունը խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայց այդ դեպքում շատ բան պետք է սկսել գրեթե զրոյից, քանի որ խաղաղության փաստաթղթի գոյություն ունեցող նախագիծը, որում բոլոր 16 կետերից 13-ը համարվում են համաձայնեցված, պատրաստվել են Արևմուտքի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։ Այն չի հրապարակվել, սակայն, ըստ փորձագետների, պարունակում է շեղումներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան), որով ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ճիշտ է, Հայաստանը «պաշտոնապես» հետ չի վերցնում իր ստորագրությունը խաղաղության եռակողմ հայտարարությունից, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բայց աշխատանքային խմբի շրջանակներում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ մեկուկես տարի է՝ այդ ձևաչափով առաջընթաց չկա:

Դա խոսում է այն մասին, որ Բաքուն, ի սկզբանե համաձայնելով «խաղ» խաղալ Երևանի հետ այլ հարթակներում, նրան մղում է արևմտյան ծուղակի մեջ՝ ստեղծելով մի իրավիճակ, որը զրոյացնում է նրա արևմտյան դրեյֆի արդյունավետությունը։ Հայաստանը, ըստ երևույթին, չէր սպասում, որ Ադրբեջանը կմանևրեր Ռուսաստանի ուղղությամբ, հավատալով, որ կկարողանա Թուրքիայի մասնակցությամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կուլիսային աջակցությամբ իր հետ կապված բոլոր խնդիրները լուծել հակառուսական ուղղվածության հարթակում։ Բայց, ի վերջո, Երևանը մնացել է ոչնչով, չկա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարգավորվել, դժվարություններ կան Ռուսաստանի հետ և խնդիրներ Իրանի հետ։ Փոխարենը մատնանշվում են հեռավոր «արևմտյան հույսերի հորիզոններ», և կան անիրատեսական սպասումներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրի ներսում ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Վթար. հայտնի է ջրանջատման հասցեներըՈ՞վ է մեղավոր Հայաստանում տնտեսական անկման համար  Քաղաքագետը պատմել է Փաշինյանի համար Պուտինի «խայծի» մասինԿրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանի «հեծանվային դիվանագիտությունը». Հայաստանն արդյո՞ք ամերիկյան սահադաշտով սլանում է դեպի BRICSԱդրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան ԱբրահամյանՌուսական ընկերություններին պակասում են տաջիկներն ու ուզբեկները. շուկայում արտասահմանցի աշխատողների պակաս կաՈւրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (12 հոկտեմբեր)Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը. «Փաստ»Ստանալ ուզում են, բայց տալ՝ ոչ. «Փաստ»Աճ՝ տարադրամի շուկայում«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. «Փաստ»Հոկտեմբերի 14-ին լույս չի լինի հետևյալ հասցեներումՀայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»ՌԴ-ի մանկապարտեզներից մեկից 5-ամյա աղջնակ է անհետ կորելԴիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ»«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»Տեղեկացեք․ 4 օր գազ չի լինելուՈ՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը. «Հրապարակ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը․ «Հրապարակ» Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում․ «Ժողովուրդ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համարԳրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան. Արգիշտի Քյարամյանը` պատերազմում պարտության մասինՆԱՏՕ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները. PoliticoՉախոյանն ազատ է արձակվելՄագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» մակարդակի, կարող է շարժվել ցանկացած ուղղությամբԱրման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և ՀայաստանումԻսրայելի հարվածներից Լիբանանում ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվելՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանըՀայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել էԿոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինՄիրզոյանը Ստեֆան Դոութի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցության կարևորությունըՍյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժածԵրկրաշարժ` ՀայաստանումԲՏԱ փոխնախարարն ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին․ ինչ են քննարկելՎոլգոգրադ-Աստրախան մայրուղու վրա ավտոբուսը բախվել է բետոնախառնիչ մեքենայի հետ. զոհեր և վիրավորներ կան Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ ShamshyanՊուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերիցՀրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումըԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի ապահովագրված վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը. Fitch
Ամենադիտված