Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (12 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլոմբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

782 մ.թ.ա. — ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը:

1813-  Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի  համաձայն Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:

1854 –ծնվել է  գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը հանդիսացել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա) և աշխարհում առաջին կին դիվանագետը։

1882 –ծնվել է  ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:

1886- ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:

1907 – ծնվել է խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:

1926 – ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:

1928– ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։

1938 –ծնվել է  կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:

1953- ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:

1992– Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անց է կացրել իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։

2001- Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն:

2006- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել թուրք գրող Օրհան Փամուկին, որը  Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթից մեկի հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել էր ավելի քան մեկ միլիոն հայ և  30 հազար քուրդ:

2007- Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին` պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:

2008- կայացել են  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում:

2012 –վախճանվել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

2013 –վախճանվել է  ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

2021- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Վանիկ Օհանյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

539 մ.թ.ա.—պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը:

322մ.թ.ա.—թշնամիների կողմից հետապնդվող  անթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը թույն ընդունելով ինքնասպանություն է գործել:

1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:

1492– ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսն ափ  իջնելով Բահամյան Կղզիներում հավատացած է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան, իսկ իրականում  հայտնաբերել է Ամերիկան։

1654 –վախճանվել է  հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը:

1787- տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը  Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:

1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլոմբոսի օրը:

1871 —ԱՄՆ-ի նախագահ Ուիլիս Գրանտն արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին:

 1858– վախճանվել է  ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն։

1886- ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին:

1899 —Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային:

1901 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ-ի  նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը:

1924 –վախճանվել է  ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը:

1931– Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։

1935 –ծնվել է  իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:

1940– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա, և դրանով սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։

1943 – վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը:

1955– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։

1960– Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածել է ամբիոնի սեղանին։

1971 –կայացել է  «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում:

1977 –ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը:

1991 – վախճանվել է ռուս խորհրդային ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին:

1996 – տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։

1999 —Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը:

2003- սկսել է գործել Ցինշեյան չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին:

Կ. Խաչիկյան

Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Երկրի ներսում ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Վթար. հայտնի է ջրանջատման հասցեներըՈ՞վ է մեղավոր Հայաստանում տնտեսական անկման համար  Քաղաքագետը պատմել է Փաշինյանի համար Պուտինի «խայծի» մասինԿրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանի «հեծանվային դիվանագիտությունը». Հայաստանն արդյո՞ք ամերիկյան սահադաշտով սլանում է դեպի BRICSԱդրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան ԱբրահամյանՌուսական ընկերություններին պակասում են տաջիկներն ու ուզբեկները. շուկայում արտասահմանցի աշխատողների պակաս կաՈւրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (12 հոկտեմբեր)Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը. «Փաստ»Ստանալ ուզում են, բայց տալ՝ ոչ. «Փաստ»Աճ՝ տարադրամի շուկայում«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. «Փաստ»Հոկտեմբերի 14-ին լույս չի լինի հետևյալ հասցեներումՀայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»ՌԴ-ի մանկապարտեզներից մեկից 5-ամյա աղջնակ է անհետ կորելԴիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ»«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»Տեղեկացեք․ 4 օր գազ չի լինելուՈ՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը. «Հրապարակ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը․ «Հրապարակ» Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում․ «Ժողովուրդ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համարԳրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան. Արգիշտի Քյարամյանը` պատերազմում պարտության մասինՆԱՏՕ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները. PoliticoՉախոյանն ազատ է արձակվելՄագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» մակարդակի, կարող է շարժվել ցանկացած ուղղությամբԱրման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և ՀայաստանումԻսրայելի հարվածներից Լիբանանում ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվելՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանըՀայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել էԿոչ եմ անում միջոցներ գործադրել Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինՄիրզոյանը Ստեֆան Դոութի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցության կարևորությունըՍյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժածԵրկրաշարժ` ՀայաստանումԲՏԱ փոխնախարարն ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին․ ինչ են քննարկելՎոլգոգրադ-Աստրախան մայրուղու վրա ավտոբուսը բախվել է բետոնախառնիչ մեքենայի հետ. զոհեր և վիրավորներ կան Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ ShamshyanՊուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերիցՀրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Ամենադիտված