Կրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿվադրոբերների շարժումը կարող է գոյություն ունենալ միայն քաղաքական գործիչների մտքերում, գրում է sm.news-ը: Նման կերպ է Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ռոման Ալյոխինը մեկնաբանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն առ այն, որ ինքը վատ է տեղյակ կվադրոբերների ֆենոմենին, բայց գիտի դրանց մասին: Հիշեցնենք, որ հայկական դիվանագիտության ղեկավարն այդպես էր պատասխանել ՌԴ ԱԳ նախարարի մինչ իրենց բանակցությունների մեկնարկը տրված հարցին, թե արդյո՞ք Հայաստանում այդ շարժման ներկայացուցիչներ կան։
«Այսինքն, լրիվ հնարավոր է, որ այդ երևույթը ստեղծվել է մեր քաղաքական գործիչների գլուխներում, ովքեր իրենց քննարկումներով կվադրոբերների անհատական հոբբիները կամ պարզապես երեխաների կատակները վերածել են մի ամբողջ շարժման։ Թեև, համենայն դեպս, փաստն այն է, որ Հայաստանում պաշտոնյաները դեռ այնքան էլ ուժեղ չեն քանդել կրթության/դաստիարակության և մշակութային համակարգը, ինչպես դա արվել է մեզ մոտ, և այն ուղղակի չի անցել առանձին երեխաների չարաճճիություններից այն կողմ, չի թափանցել մշակութային կոդի մեջ, որը նրանք դեռ պահպանել են: Եթե դա այդպես է, ապա դա ավելի տխուր է, քան առաջին դեպքում»,- կարծիք է հայտնել Ռոման Ալյոխինը։
Հիշեցնենք նաև, որ իր հայ գործընկերոջը նկարագրելով կվադրոբերների շարժումը Սերգեյ Լավրովն ասել էր, որ երեխաները կենդանիների պես են հագնվում և քայլում կենդանիների պես, և հավելել, որ Ռուսաստանում այդ սոցիալական երևույթն այժմ գլխավոր նորություններից մեկն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը