Քաղաքագետը պատմել է Փաշինյանի համար Պուտինի «խայծի» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացրին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու դեպքում շատ բան կկորցնի։ Այս մասին info24.ru-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլի հանդիպման արդյունքները: «Մոսկվան Փաշինյանին հասկացրեց, որ ինքը շատ բան կկորցնի, եթե խզի Մոսկվայի հետ հարաբերությունները, այն է կկորցնի համագործակցությունը եվրասիական ձևաչափով։ Եվ պատահական չէր, որ Պուտինը 14 միլիարդ ապրանքաշրջանառության պոտենցիալ ցուցանիշը նշեց։ Դա ընդհանուր առմամբ հիանալի է Հայաստանի համար, և դա որոշակի «խայծ» է Փաշինյանի համար»,- ասել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի, չնայած անցած տարեվերջին այդ գումարը կազմել էր ընդամենը 7,4 միլիարդ դոլար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը