Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Աստված խոսեց հայերեն, իսկ հայերը կարողացան խոսել Տիրոջ հետ մայրենի լեզվով: Այս ամենը տեղի ունեցավ ոսկեդարի թարգմանիչների շնորհիվ, որոնց հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, 2024 թվականին՝ հոկտեմբերի 12-ին:

Պետք է հիշատակել պատմական նշանակալից իրադարձությունները, բայց առավել կարևոր է՝ կատարել տոնի պատգամը: Այն, ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի, հստակ է. «Վերադառնալ դեպի մեր ինքնություն»:

Ինքնության հետքերով
Գրերի ստեղծումից առաջ հայերը շփվում էին այլ լեզուներով, Տիրոջ խոսքը հնչում էր ասորերենով կամ հունարենով, ինչը խոչընդոտում էր նաև քրիստոնեության լայն տարածմանը: Սուրբ Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ, Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը։ Ըստ ավանդության՝ հայկական տառերը ծնվեցին աստվածային տեսիլքից։

405 թվականին գրերի գյուտը դարձավ բեկումնային հայ ազգի ոչ միայն հոգևոր նաև մշակութային կյանքում: Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց սաները անցան թարգմանական աշխատանքներին: Հայերեն առաջին նախադասությունը գրվեց աստվածաշնչյան բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: Թարգմանիչները նպաստեցին, որ մենք ավելի մոտենանք Արարչին:

«Այս ստեղծագործական աշխատանքների արդյունքում ձևավորվեց ոսկեդարը: Մեր թարգմանիչ վարդապետների գործունեության արդյունքում՝ ոչ միայն գրքեր գրվեցին, թարգմանվեցին, նաև կերտվեց քրիստոնյա հայի ինքնությունը, որով մենք ապրել ենք դարերով: Ինքնության բացահայտումը, գիտակցումը մեզ պահպանել է՝ իբրև ազգ»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Աստվածաշնչի թարգմանությամբ չավարտվեց թարգմանչաց շարժումը:

5-րդ դարի իրադարձությունները հիմք հանդիսացան հայոց վերազարթոնքի և հայակերտումի, որպեսզի մենք մտածենք, գրենք, ստեղծագործենք հայերեն, ունենանք ազգային դիմագիծ։

Պատմական իրադարձությունները վկայում են՝ որքան մեծ ազդեցություն են ունեցել հոգևորականները նաև ազգային մշակույթի ստեղծման գործում:

«Վարդապետ թարգմանիչների լուսավորչական գործունեության հիմնական առաքելությունն էր՝ կերտել քրիստոնյա հային, որը կկարողանար խոսել Աստծո հետ սեփական լեզվով, իսկ Աստված կխոսեր հայերեն, ինչը տեղի ունեցավ Աստվածաշնչի թարգմանությամբ:Լուսավորության դարաշրջանը մեզ համար օրինակ է, նպատակ է, ուղենիշ է, որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, իսկ դրա կարիքը մենք այսօր ունենք»,- նշում է քահանան:

Տոնը մեզ հնարավորություն է տալիս նաև վերարժևորելու մեր ժառանգությունը:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/10/12/132431

45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր
Ամենադիտված