Երկրի ներսում ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2014 թվականից սկսված ուսումնասիրությունը ցնցող տեղեկատվություն է բացահայտել երկրակեղևի տակ գտնվող ջրի պաշարների մասին: Ամերիկացի գիտնականների թիմն օգտագործել է 2000 գործիք՝ ավելի քան հինգ հարյուր երկրաշարժերի սեյսմիկ ալիքները վերլուծելու համար և մոտ 700 կմ խորության վրա հայտնաբերել է ռինգվուդիտի հստակ նշաններ, ռինգվուդիտն ապար է, որը կարող է H2O-ն պահել իր բյուրեղային կառուցվածքում, գրում է gismeteo.ru-ն:
Ռինգվուդիտը, որը ձևավորվել է բարձր ճնշման տակ, կարող է պարունակել մինչև 1,5 % ջուր: Ընդհանուր առմամբ, այն երեք անգամ ավելի շատ H2O է կուտակում, քան Երկրի բոլոր օվկիանոսները միասին վերցրած:
Երկրաֆիզիկոս Սթիվ Յակոբսենի կարծիքով ռինգվուդիտը կարելի է համեմատել ջուրը ներծծող սպունգի հետ։ Սեյսմոլոգ Բրենդոն Շմանդտը հավելել է, որ H2O-ի զգալի քանակության առկայությունը կարող է հանգեցնել մանտրայի ստորին շերտերում հալվելուն։ Այդ հայտնագործությունը հաստատում է ջրի ներմոլորակային ծագման մասին վարկածը և ցույց է տալիս ջրի գլոբալ շրջանառությունը։ Հետազոտողները տասնամյակներ շարունակ էին փնտրում այդ թաքնված ջուրը, և այժմ նրանք վերջապես ունեն դրա գոյության վերջնական ապացույցները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը