Հայ երիտասարդներն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիմաց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓարիզում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի առջև, հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել: Այս մասին հայտնել է «Ազգային Ճակատ» տելեգրամյան ալիքը:
Ադրբեջանում կայանալիք COP29-ին ընդառաջ Փարիզում հայ երիտասարդները պաստառներով և հրապարակային կոչերով պահանջել են ամհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարներին։
Ակցիայի մասնակիցները նաև նամակ են փոխանցել Ֆրանսիայի ԱԳ Նախարարին` պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։