ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Միհայ Բալլայի ղեկավարած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է այս ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի՝ հաշվի առնելով նաև ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ: