Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Փաշինյանի այսօրվա խաչմերուկային զեղումները որեւէ նոր սկզբունքային էլեմենտներ չէին պարունակում։ Ուստի դեռեւս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված իմ որոշ գնահատականներ ամբողջությամբ պահպանել են իրենց արդիականությունը եւ ներկայացված են ստորեւ։
 
«Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում:

Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:
 
1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
 
2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
 
3. Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
 
4. եւ 5. ՝ G7 և Եվրոպական միություն։ Երկուսն էլ ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:
 
Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:
 
Փաշինյանի կողմից հորինված նոր խաղալիքը՝ «խաղաղության խաչմերուկը», արդեն արժանացել է բազմաթիվ բովանդակային և վերլուծական քննադատությունների։
 
Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքը արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է, ուստի այդ ցնորքի հիմնական սպառումը իրականացվում է կրկին ներքին լսարանի շրջանակներում։
 
Ի հավելումն արդեն հնչած փաստերին և փաստարկներին, որոնք արտացոլում են փաշինյանական ԽԽ-ի ցնդաբանությունը, ներկայացնեմ ևս երկուսը։
 
1. Հայտնի է, որ ճանապարհատրանսպորտային անվտանգության տեսակետից խաչմերուկները առավել վտանգավոր են։ Նույն օրինաչափությունը գործում է նաև գեոպոլիտիկայի մեջ։
 
Եթե, ըստ Նիկոլի, Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու։ Սա առավել իրական սպառնալիք է մեր դեպքում, քանզի այլևս աքսիոմատիկ է, որ Փաշինյանը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել կամ նվազեցնել ռիսկերը, այլ, ընդհակառակը, նա միայն ավելացնում է դրանք։ Եթե չասենք, որ Նիկոլն ինքնին մեծ ռիսկ է, դրսից կառավարվող, աղետաբեր ռիսկ։
 
2. Իհարկե, խաչմերուկներին անվտանգությունն ամրացնելու համար որոշակի կանոններ են սահմանվում, օրինակ, «սվետոֆորներ» տեղադրվում։
 
Հայաստան-խաչմերուկ կոնցեպտի դեպքում ցավալի փաստ է, որ մեր երկիրը ի վիճակի չէ սահմանել «երթևեկության կանոններ» Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, առավել ևս՝ հետևել այդ կանոնների պահպանմանը կամ պատժել օրինախախտներին։
Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել։ Եվ այստեղից առաջանում է հաջորդ կարևոր հարցը. եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»»։
Ինչո՞ւ բանակը 2020թ. պատերազմական խաղի մեջ մտցվեց և ինչո՞ւ է հիմա խաղից դուրս թողնվում. 168.amԶովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը․ Մանրամասներ4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրըՀարսանիքից առաջ հարսը ուրիշի հետ փախել էՆԱՏՕ-ն ուժեղ է. մեզ երբեք չի վախեցնի ՆԱՏՕ-ից դուրս որևէ մեկը. Մարկ ՌյուտեՀնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Մյունսթերի համալսարան. ԼուսանկարներՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ ՄանուկյանՆիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ ԱշոտյանՍպասվում է անձրև և ամպրոպՄենք պատրաստ ենք Թուրքիայի հետ սահմանը բացել հենց այս պահին. Արմեն ԳրիգորյանՄենք ձգտում ենք վերջնականացնել խաղաղության պայմանագիրը, կարողություններ ձեռք բերելը պաշտպանությունը կազմակերպելու համար է. ԱԽ քարտուղարՍահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. պատասխանատուները՝ վարչապետինՆիդեռլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձևՄենք աջակցում ենք «Հեզբոլլահ»-ի դեմ գործողություններին, բայց չենք ցանկանում, որ Լիբանանն արժանանա Գազայի ճակատագրին. Սպիտակ տունԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերիՀայ երիտասարդներն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիմացԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. ՄարագոսՀրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժածԱրմեն Գևորգյանը կգործուղվի Ֆրանսիա՝ մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» համաշխարհային ֆորումինՊապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիՀայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. Վահագն Խաչատուրյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԻ՞նչ դեր կվերապահվի ՌԴ ԱԴԾ-ին՝ Սյունիքում. Փաշինյանը փակագծեր բացեց«Ծնունդդ շնորհավոր, Երևա՛ն»․ երիտասարդները հուզիչ ֆլեշմոբ են անցկացրել «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել էԻ՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿԻ՞նչ է պատմում Սյունիքում 10 հոգու կողմից ծեծի ենթարկված 44-օրյա պատերազմի մասնակցի հայրը (տեսանյութ)Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվելՄահափորձը հավասար է պատերազմ հայտարարելուն. Բայդենը զգուշացնում է ԻրանինԿիևում սկսել են քննարկել ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները. Der Spiegel Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում10 տրոլեյբուս արդեն Երևանում էՆոր տեսակի վիրուսներ են հայտնաբերելՓաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու Նոր մանրամասներ Երևանում խոշոր ու շղթայական վթարի մասին«Գործ սարքողները» խոսում են արդարությունիցՓաշինյանը հիմքեր է ստեղծում ՀԷՑ-ը զավթելու Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Երկրի ներսում ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Վթար. հայտնի է ջրանջատման հասցեներըՈ՞վ է մեղավոր Հայաստանում տնտեսական անկման համար  Քաղաքագետը պատմել է Փաշինյանի համար Պուտինի «խայծի» մասինԿրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանի «հեծանվային դիվանագիտությունը». Հայաստանն արդյո՞ք ամերիկյան սահադաշտով սլանում է դեպի BRICSԱդրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան ԱբրահամյանՌուսական ընկերություններին պակասում են տաջիկներն ու ուզբեկները. շուկայում արտասահմանցի աշխատողների պակաս կաՈւրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (12 հոկտեմբեր)Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը
Ամենադիտված