Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե 2018-ին չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021-ին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին կարևոր դերակատարում կունենային»․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները  հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս վիճակը։

Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 1997թ-ին, որով հռչակվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպա կառուցելու» ընդհանուր նպատակը։

Այս տարի հուլիսին, ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում, դաշնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն մշակել և այն ներկայացնել դաշինքի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Հաագայում 2025թ. հունիսին։ Ըստ ՆԱՏՕ-ի անդամ երկրերում հաճախակի քննարկվող թեզերի՝ ՌԴ-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը և Խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի և միջազգային իրավիճակի համար: Հետևաբար, նոր մոտեցումները կարող են մեծ հաշվով վերանայել հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ապագայի համար խորացնելով ու պաշտոնական քաղաքականություն դարձնելով առկա հակադրությունները: Թեպետ դեռևս չկա ՆԱՏՕ-ի 32 երկրների համաձայնությունը ստացած նոր ռազմավարության որևէ նախագիծ, սակայն դժվար չէ կռահել, որ այն արտացոլելու է փոփոխվող աշխահակարգի և բազմաբևեռ աշխարհի մասին կոշտ մոտեցումներ, որոնք դեռ շատ երկար ժամանակ դրված են լինելու Արևելք-Արևմուտք հակամարտության հիմքում:

Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ որոշ անդամ-երկրներ վախենում են, որ չափազանց ագրեսիվ նոր ռազմավարությունը կարող է վատ ազդանշան ուղարկել Կրեմլին և էլ ավելի զգայուն և անհանդուրժողական դարձնել տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմավարական քայլը: Բացի այդ, ՆԱՏՕ-ում վաղուց արդեն հարց է առաջանում Հունգարիայի ու Սլովակիայի մասով, որոնք դեմ են դուրս գալիս դաշինքի մյուս անդամներին և շարունակում են ռազմավարական նպատակահարմարություն և շահ տեսնել Ռուսաստանի հետ փոխգործակցության մեջ։

Որքան էլ հավաքական Արևմուտքը փորձեց դիվանագիտական, տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ մտցնել Ռուսաստանին, այնուամենայնիվ ՌԴ-ն շարունակում է մնալ գործող աշխարհակարգի փոփոխման և նորի կառուցման ճարտարապետներից մեկը: Դա ապացուցում է նաև առաջիկա օրերին (22-24 հոկտեմբեր) ռուսական Կազան քաղաքում նախատեսվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք համաշխարհային լիդերներ: Շատերը կարծում են, որ նոր աշխարհակարգի սկզբունքների վերաբերյալ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը հստակ ուղղերձ է հղելու հատկապես Արևմտյան աշխարհին:

Իսկ ի՞նչ են անում փոքր երկրները և հատկապես պարտված ու քաղաքականապես բարոյալքված Հայաստանը: Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն, անշուշտ, հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը՝ Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ, ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը: Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը  և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:

Պատումությունը հետին թվով մեզ անընդհատ ցույց է տվել, որ գլոբալ փոփոխություների ժամանակ  մենք հնարավորություն ենք ունեցել շահած դուրս գալու: Բայց գրեթե միշտ արել ենք հակառակը և վերջին պահին, զգալի կորուստներով, զոհի կերպարանք ստացած ու խաբված, մազապուրծ կախվել ենք ռուսական նավից: Հիմա էլի նույն վիճակում ենք, այսինքն՝ մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից հայկական տարածքները հայտնվել են  և կարող են հայտնվել թշնամու տիրապետության տակ:

Ասում ենք՝ հայի «հետին խելք»: Այո դա այդպես է: Եթե ժամանակին խելացի լինեինք և 2018թ. չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021թ-ին կրկին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին, կարևոր ու գուցե նաև որոշիչ դերակատարում կունենային գործընկերների համար: Իսկ երկարաժամկետի համար  կապահովեին կայուն և արժանապատիվ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխան զարգացումը: Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է»:

Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահԱլիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» էՀայաստանը «հրաժարվում» է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչը հակասում է խաղաղության հաստատման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆՊարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության կողմից պետբյուջե է վերականգնվել 500 միլիոն դրամԵԱՏՄ տարածքում այս սեզոնին նոր համավարակ չի սպասվում․ Օնիշչենկո«Եթե 2018-ին չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021-ին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին կարևոր դերակատարում կունենային»․ Արտակ ԶաքարյանՌուս կինն Անթալիայի օդանավակայանի զուգարանում է թողել իր նորածին երեխայինԱզատի զորանոցի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալների նկատմամբ կրկին կալանք է կիրառվել․ նոր մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում էԱղասի Դալլաքյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում․ նոր մանրամասներԵվրաքվեին պաշտոններ են խոստացելՊետրակովը խնդիրը չէր, հետևանքն էր. ՀՖՖ ղեկավարությունը պետք է պատժվիՎարչախումբը ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի Ծիծեռնակաբերդի խճուղում մայր ջրագիծ է անցկացվելԿեսգիշերին քաշքշուկ է եղել պարեկների եւ քաղաքացու միջևՌԴ-ում անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ է դարձելԻսակովի պողոտայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎարորդները վիճաբանել են, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել էՎրաստանում արդեն 2-րդ երկրաշարժն է գրանցվելBulgarian Military. Ռուսաստանը կարող է ամսական ավելի քան 100 բալիստիկ հրթիռ արձակել թիրախների ուղղությամբԾանոթ ու միաժամանակ անհայտ … բաճկոնԵրևանում վթարվել է 48 համարի ավտոբուսը․ կան վիրավորներ«Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից»«Ադրբեջանի հետ «Մոսկվայի պայմանագիր»-ը Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի ՆԱՏՕ»Էլինա Ավանեսյանը 48-րդն է WTA աղյուսակումԻրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարար Ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»․ պատմության այս օրը (14 հոկտեմբեր)Փաշինյանը 3 տարի անց հանկարծ «հիշել» է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ՌԴ-ին վերապահված գործառույթ կա Գազայում զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 200-ը 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հոսանքազրկման հասցեներըԳագիկ Սուրենյանը նոր գրառում է արելՌուսական ռուբլու մասինԻ՞նչ են պատմում հարևանները Աղասի Դալլաքյանի մասին Երևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել (լուսանկար) Մհեր Խաչատրյանը սպանվել է Նորագավիթում. նոր մանրամասներՌԴ-ում ֆիլմի նկարահանումների ժամանակ փլուզվել է դեկորատիվ վագոնի հատակը․ 15 վիրավnր կա Մինչև վաղը՝ 16։00-ն գազ չի լինի Տաջիկստանը Ռուսաստանին կոչ է անում հարգել միգրանտների իրավունքները Կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին ու շահերը պաշտպանելու հարցում․ Իրանի ԱԳ նախարար Արմավիրում «Nissan»-ը բախվել է «Chevrole»-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ Shamshyan Կինը իր երկու տարեկան որդուն քացախաթթու է տվել խմելու ՈՒՂԻՂ. Ազգային տրիբունալը փաստում է՝ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին. ՀՃԿ-ի իրազեկման ակցիանԹուրքիայի կայծակը հարվածել է օդանավակայանին․ տուժող կա Վայոց ձորի մարզում բեռնատարը հայտնվել է Արփա գետում. կան վիրավորներ Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել Պուտինին ծննդյան օրվա առթիվ«Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակելԱղասի Դալլաքյանը նախնական վարկածով ինքնասպան է եղել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ Զորամասում մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր
Ամենադիտված