Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ խորհուրդը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար: Պատժամիջոցներ են սահմանվել ևս 7 ֆիզիկական անձի ու ևս 7 ընկերության դեմ: Այդ մասին նշված է ԵՄ խորհրդի որոշման մեջ։
Որպես հիմնական պատճառ է նշվում «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր տրամադրելը»։
Սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, երեք ավիաընկերությունների՝ Saha Airlines-ի, Mahan Air-ի և Iran Air-ի, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Սեյեդ Գալանդարիի և ԻՀՊԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ։
Նշենք, որ Իրանն ու Ռուսաստանը բազմիցս պաշտոնապես հերքել են ԻԻՀ-ի կողմից ՌԴ-ին հրթիռների և այլ զենքի տրամադրման մասին պնդումները, որոնք հնչեցնում է Արևմուտքը։