Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հակոբս չարաճճի, աշխույժ, ակտիվ երեխա էր: Ուզում էր աչքի ընկնել, ուշադրության կենտրոնում լինել: Շուտ էր լեզու գտնում ցանկացած մարդու հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հակոբի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին սիրում էր դպրոցը: «Սկզբում առաջադիմությունը գերազանց չէր: Ուսուցիչներն ասում էին՝ ընդունակ է շատ, բայց աշխատասեր չէ: Նրանք շատ էին գնահատում Հակոբի մարդ տեսակը, բնավորությունը: Երբ ավելի մեծացավ, հասունացավ, սկսեց սովորել, առաջադիմել ուսման հարցում: Սեր ուներ սպորտի հանդեպ, ֆիզկուլտուրան յուրահատուկ տեղ էր գրավում իր համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է Մարտունու քոլեջ, սովորել՝ որպես ավտոմեխանիկ:

«Իր մասնագիտությունը շատ էր սիրում: Ավարտեց քոլեջը, դիպլոմը վերցրեց և զորակոչվեց բանակ: Բանակից վերադառնալուց հետո մտածում էր մեքենաների վերանորոգման կետ բացելու մասին, սիրում էր իր մասնագիտությունը: Մյուս կողմից՝ մտածում էր նաև բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ապագայի պլաններում ուսումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակելն էր»: Մայրիկը հիմա վերլուծում է որդու վարքագիծը նաև բանակ զորակոչվելուց առաջ: «Հակոբն առհասարակ սիրում էր բոլորին օգնել, ձեռք մեկնել, կամեցող էր, բարի սիրտ ուներ: Փորձում էր յուրաքանչյուրի համար մի բարի գործ անել, օգտակար լինել: Իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հոգնում ես, շուտով բանակ ես զորակոչվելու, հանգստացիր: Ի վերջո, մայր եմ, անհանգստանում էի իր համար: Բայց Հակոբս արձագանքում էր. «Մամ, թող ինձ լավով հիշեն»: Աշխատասեր էր, չէր կարող պարապ նստել: Սիրում էր նաև անակնկալներ անել մարդկանց համար, որ նրանք իրենց լավ զգան»:

2019 թ. հունվարի 17-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին ամիսներին ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Խնձորեսկի զորամաս: «Իր ծառայությունը շատ լավ է անցել: Երկու եղբայր նույն զորամասում են ծառայել: Մեծս զորացրվեց, իսկ Հակոբը շարունակում էր ծառայությունը: Բանակում ծառայելն իր համար շատ մեծ նշանակություն ուներ: Միշտ ասում էր՝ տղան պիտի ծառայի: Զանգահարում էր՝ մա՛մ, չես էլ պատկերացնում, թե բանակը մեզ որքան բան է տվել, որքան ենք փոխվել: Միայն թե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը... Չէինք զգում, որ բանակում ծառայող ունենք, մեզ նեղություն չէր տալիս, երբեք չէր տրտնջում: Չէր ուզում նաև, որ որևէ մեկը հանկարծ բարեխոսի իր համար, ամեն ինչ ուզում էր ինքնուրույն անել, հարգանքի արժանանալ իր ծառայակից ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում: Այդպես էլ եղել է»: Ծառայելու ընթացքում Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մար տիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց:

«Պատերազմի հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ, հենց առաջին օրվանից եղել են Ջրականում: Միայն իր մեծ եղբորը և հորեղբորն էր ասել, որ պատերազմ է, իրենց տանում են: Հետո արդեն մենք էլ իմացանք: Ճանապարհին իրենց տեխնիկան փչացել էր: Երբ զանգահարեց, այնպես էր խոսում, որ չիմանայի, թե որտեղ է, ինչ է անում, բայց արդեն ամեն ինչ գիտեի: Ասացի՝ Հակո՛բ ջան, երանի այդ տեխնիկան չնորոգես ու չգնաս պատերազմ: Արձագանքեց. «Մա՛մ, մյուս անգամ նման բան չասես, տղերքը մեր օգնության կարիքն ունեն, պետք է անպայման իրենց հասնենք»: Երբ արդեն տեղ էին հասել, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չենք էլ հասկանում, թե մեզ ինչու են բերել այստեղ: Համոզում էր մեզ, թե ռազմական գործողություններ չկան, ամեն ինչ խաղաղ է, որ չանհանգստանանք: Բայց սեպտեմբերի 27-ից մինչև իր զոհվելու օրը՝ հոկտեմբերի 7-ը, Ջրականում մասնակցել է այդ անիրավ պատերազմին: Հետևակի մարտական մեքենայի ավագ մեխանիկ էր»: Տիկին Գայանեն վերհիշում է՝ որդու տեխնիկային առաջին անգամ հարվածել են սեպտեմբերի 30-ին, անձնակազմը ողջ է մնացել:

«Հակոբն այլևս չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, իր տեխնիկան չկար, բայց նրանք պահանջել են երկրորդը և կրկին մտել պատերազմի մեջ: Իր բոլոր փաստաթղթերը տվել է ընկերներին. «Տալիս եմ ձեզ, եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում, բայց հայրենիքն ինձ համար ավելի քաղցր է»: Իր հրամանատարն ասաց՝ որևէ մեկին ստիպողաբար մարտադաշտ չեմ տարել, Հակոբն ասել է՝ պետք է գնանք: Մարտերի մեջ են մտել, իրենց առջև դրված խնդիրը կատարել, բայց վերադառնալիս ԱԹՍ-ն հարվածել է»: Հակոբը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն է «վերադարձել» հոկտեմբերի 29-ին: «Հակոբը մեզ միշտ զանգում էր, իր զոհվելու օրը մեզ երեք անգամ զանգել է: Մինչ այս դեպքերը, տագրս մահացել էր, հոկտեմբերի 7-ը նրա ծննդյան օրն էր, գերեզմանատուն էինք գնում, Հակոբս զանգահարեց, թե իմ փոխարեն էլ խունկ կծխեք:

Հետո տուն եկանք, էլի զանգեց, հայրիկն ասաց՝ Հակո՛բ ջան, ի՞նչ վիճակ է ձեզ մոտ, ուզում եմ գալ: Տղաս արձագանքեց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է: Նույն երեկոյան կրկին զանգեց՝ Կուբաթլուում ենք, հիմա հարմար չէ, հեռախոսս էլ լիցքավորում չունի, առավոտյան կզանգեմ: Ձայներ էին գալիս, երբ հարցրեցինք, թե ինչ է, չպատասխանեց, հեռախոսն անջատեց: Այդ ժամանակ Կուբաթլուում խաղաղ էր, և մեզ հանգստացնելու համար Հակոբս ասել էր, որ այնտեղ է: Բայց իրականում Ջրականում է եղել: Հոկտեմբերի 8-ի առավոտյան անհանգիստ էինք: Միշտ սպասել ենք, որ առաջինն ինքը զանգի: Բայց այդ օրը չդիմացանք, անընդհատ իրեն զանգում էինք, չէր պատասխանում: Այն համարներով էինք զանգում, որոնցով նա մեզ ավելի վաղ զանգահարել էր, բայց ասում էին, որ նման մարդու չեն ճանաչում: Մի տեսակ կասկածներ առաջացան: Հետո զանգեցինք իր հրամանատարին, ամուսինս ներկայացավ, թե ով է, ասաց, որ երեխուց լուր չունենք, մի քանի վայրկյան անց նա արձագանքեց՝ ցավակցում եմ, երեխեն էլ չկա»:

Հրամանատարն է Հակոբի ընտանիքին հայտնել նրա զոհվելու լուրը: Նա ամբողջընթացքում կապի մեջ է եղել ծնողների հետ, մինչև նրանք գտել են իրենց որդուն: «Հակոբիս զոհվելու մեկ տարին էր լրանում, իր հրամանատարն Արցախից եկավ մեր տուն, ասաց. «Սողոն ինձ համար այնպիսի զինվոր է եղել, որ եթե չայցելեի իր շիրիմին, ինձ համար դա մեծ ցավ կլիներ»: Տղայիս «Սողո» էին ասում զորամասում, կրճատել էին նրա ազգանունը և այդպես էին կոչում»: Հակոբը տան երեք տղաներից մեկն է: Հիմա ընտանիքի անդամները մեկը մյուսի ուժն են ոտքերի վրա ամուր կանգնելու համար: «Տղաս հանուն իր հայրենիքի է պայքարել: Նա վստահ էր, որ իր ու տղաների պաշտպանած հողը կանգուն է մնալու, շարունակելու է մերը լինել, այն հողը, որի համար իրենք արյուն թափեցին: Իմ տղան չի լքել մարտի դաշտը, կարող էր իր կյանքը փրկել, բայց դա չի արել: Հպարտ եմ, որ նման տղա ունեմ, բայց, իհարկե, մեզ համար անասելի ցավոտ է, որ Հակոբս մեզ հետ չէ: Սփոփանք է գուցե այն, որ մեր տղային կարողացել ենք հողին հանձնել ու ամեն անգամ իրեն այցելելիս հանգստություն ենք զգում»:

Հ. Գ. -Հակոբ Սողոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ձորագյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար
Ամենադիտված