Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. ո՞վ է օրինախախտը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը հասցված վնասի վերականգնումը: Ընկերության աշխատանքի պատճառով հասցված վնասը եղել է 2013-2022 թվականներին։

Համաձայն Վարդան Սարգսյանի հայտարարագրի՝ նա երեք ընկերություններից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից՝ համապատասխանաբար 4 մլն 200 հազար, 312 հազար դրամ եւ 510 հազար դրամ։ Ընկերությունները պատկանում են 3 տարբեր անձանց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս չարաշահման վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված, իսկ Վարդան Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել այս գործում։ Սարգսյանը անգամ խոստովանել է, որ չարաշահում է թույլ տվել, վնասը փոխհատուցվել է, ինչի պատճառով այս գործը ծածկադմփոց են արել ու կոծկել, քանի որ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհիներից է եւ վաղեմի գործընկերը՝ դեռ ԾԻԳ-ում աշխատելու ժամանակահատվածից: Այս պատճառով ծածկել են գործը, եւ որեւէ իրավական կառույց պաշտոնական հայտարարություն չի տարածել հիշյալ չարաշահման գործով։ Այժմ էլ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍՆ-ում համարվում է Անդրեասյանի աջ ձեռքը. բոլոր ֆինանսական հարցերը լուծվում են Հակոբյանի միջոցով:

Զուգահեռ սրան նշենք, որ եթե նախկին իշխանությունից որեւէ մեկը նման չարաշահումների էպիկենտրոնում հայտնվեր, ներկայիս իշխանությունը կթմբկահարեր այդ մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Այնինչ ներկայիս իշխանությունների չարաշահումները կամ կոռուպցիոն սկանդալները «պահում եւ փայփայում» են։ Փաստ է, որ ներկայիս պաշտոնյայի ամուսինը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:

Հարկ է նշել, որ Հասմիկ Հակբոյանը եւս, մինչեւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար դառնալը, «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից ստացել է 118 հազար դրամ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիմնավորում կամ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Սկզբում խոստացան Հակոբյանի հետ խոսել, ապա կապվել մեզ հետ, սակայն մինչեւ այժմ որեւէ պատասխան չենք ստացել։

Հեղափոխությունից հետո լեգենդար «պոզով-պոչով» կոռուպցիան այս տեսքն ունի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Երբ հրթիռները կթռչեն Հայաստան». փորձագետները խոսել են տարածաշրջանի լուրջ խնդիրների մասին Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Այսօր Ս.առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է Ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը. պատմության այս օրը (15 հոկտեմբեր)Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու բազմաթիվ հասցեներում«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Մոսկվայում առաջին ձյունն է տեղացելՀայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»Փոխարժեքն՝ այսօրՃՏՊ Արտենի գյուղի մոտակայքում․ զոհ կա «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԿգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Քաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231 .«Ժողովուրդ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Աշնանային խոնավ եղանակը մեզ չի լքիՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի. «Ժողովուրդ» Բրնձողները.... «Փաստ»ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ» Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդին առանց մրցույթի հաղթող է ճանաչվել. «Ժողովուրդ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»ՔՊ-ում՝ ատամները սրած, սպասում են․ «Հրապարակ» 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ» Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ» ԿԳՄՍ նախարարի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. ո՞վ է օրինախախտը․ «Ժողովուրդ» Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»Բաղրամյան պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթինԱլեն Սիմոնյանը Թուրքիայի մեջլիսի նախագահին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններիցՌուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Կուրսկի մարզի Սուջայի բնակիչներինԱրագածոտնում «Opel»-ը բախվել է գազատար խողովակին, մեկ այլ «Opel» բախվել է ինքնավթարի ենթարկված մեքենայինԵվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցներըԱնհասկանալի է Հայաստանի Հանրապետությունում այսքան անլուրջ իշխանությունների գոյությունը․ Մետաքսե ՀակոբյանՆոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կարգ կգործիԱրման Թաթոյանը Լոնդոնում բնակվող հայերին ներկայացրել է՝ 2020 թվականից ի վեր ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերումԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով. ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում է գրանցվելՌուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ ՊեսկովՄեկ օրով փակ է լինելու Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածըՄենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ. Իրանի խորհրդարանի ղեկավարն՝ Ադրբեջանի գործընկերոջըՄ22 ԵԱ․ Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկինԽորհրդարանում կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը. որոշումը «Հայաստան» խմբակցությանն էԺնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումըԵվրախորհրդարանի գլխադասային հանձնաժողովը հաստատել է Կիևին 35 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու մեխանիզմըԱդրբեջանական կողմը հրաժարվել է․ Սիմոնյան- Գաֆարովա հանդիպում տեղի չի ունենա«Համահայկական ճակատ» -ը իրազեկման երթ է իրականացրել Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատումՄայր քրեական վարույթով շարունակվել է Քոքոբելյանի հոր առևանգման նախաքննությունը․ Եվս մեկ հոգու են կալանավորել՝ Իրանի քաղաքացուՀոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահԱլիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է
Ամենադիտված