Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Էլազըղի քաղաքի Սիվրիջե շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է թուրքական «Աղետների կառավարման վարչությունը» (AFAD), երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։