Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող հանդիպումներին, որոնք ամուր հիմք են ծառայում ղազախա-հայկական գործընկերության համար։ Ղազախստանը շատ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ղազախստանում հայ ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունք կա: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձարկված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ եմ նշում երկկողմ հարաբերությունների դինամիկ և առաջանցիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է նաև, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, և այս համատեքստում՝ երկկողմ հարաբերությունների համար ձևավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։ «Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ՝ մեր ժողովուրդների միջև ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը ։ Անցյալ տարի Երևանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։ Այսօր արդեն մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ջերմ ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր՝ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվելու հրավերի և ջերմ, բարեկամական ընդունելության համար: Այս այցն, անկասկած, Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատև են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգի վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ ջանքերի խթանման կարևորությունը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան և շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ղազախստան։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրադրության շուրջ: Այս համատեքստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է Ղազախստանի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում հարթակ տրամադրել խաղաղության օրակարգի առաջմղման համար, ինչպես նաև ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնումը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

 

 
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է. կա տուժածԱղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են անելու, բնակչությանը հորդորում են չանհանգստանալԲայդենի վարչակազմը երաշխիքներ է տվել, որ Բեյրութում և դրա արվարձաններում Իսրայելի հարվածները կքչանան. Լիբանանի վարչապետԿիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս ԽանդանյանԿալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար. Հովիկ Աղազարյանն՝ Աննա ՎարդապետյանինԱրարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանըՆախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա. հայտնի է պատճառը WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը Ո՞վ է Իսակովի պողոտայում մահացած տղամարդը․ մանրամասներԺնևում զարգացումները ՀՀ օգտին չեն «Էրեբունի-Երևանը»՝ տարաձայնությունների սրման հերթական արար ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Լիպեցկի մարզում վթարի հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել, ևս երկուսը վիրավոր ենԼարսում արջը հարձակվել է բեռնատարի վարորդի վրա45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել էԻ՞նչ է որոշել Սպերցյանն իր ապագայի վերաբերյալ Վաղվանից 36 ժամ ջուր չի լինի․ հասցեներԳերմանիայում գնահատել են Ուկրաինայի հակահարձակման հնարավորությունները Մետրոյում աշխատանքը կաթվածահար է եղել (տեսանյութ)Հայաստանում քովիդի աճ է գրանցվել․ ԱՆՓակ է լինելու Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը Ռուսաստանի զինված ուժերն առաջ են շարժվել․ նոր մանրամասներ ռազմաճակատիցՌուս սահմանապահները լքում են Հայաստան-Իրան սահմանի անցակետը Հայաստանը հետաքրքրված է կորեական K2 տանկերի գնմամբ  «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ պատգամավոր. Ադրբեջանը փորձում է ցույց տալ Հայաստանի հարձակման իմիտացիա, որ պատասխան տա «Երբ հրթիռները կթռչեն Հայաստան». փորձագետները խոսել են տարածաշրջանի լուրջ խնդիրների մասին Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Այսօր Ս.առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է Ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը. պատմության այս օրը (15 հոկտեմբեր)Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու բազմաթիվ հասցեներում«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Մոսկվայում առաջին ձյունն է տեղացելՀայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»Փոխարժեքն՝ այսօրՃՏՊ Արտենի գյուղի մոտակայքում․ զոհ կա «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԿգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Քաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231 .«Ժողովուրդ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Աշնանային խոնավ եղանակը մեզ չի լքիՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի. «Ժողովուրդ» Բրնձողները.... «Փաստ»ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ» Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդին առանց մրցույթի հաղթող է ճանաչվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված