Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։

Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։

Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Շատ եմ ցավում, որ ժամանակից շուտ կյանքից հեռացած Բժեզինսկին և Կլաուզևիցը, Սուն Ցզին և Հաննիբալը, Քիսինջերն ու Պետրոս Առաջինը զրկված են մեր մեծն ստրատեգի այս ռազմավարական նորարարությունն ըմբոշխնելու հաճույքից։ Ավաղ, այս փայլատակումն արհամարհված կմնա ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրներով խիստ մտահոգված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի և այլ լուրջ դերակատարների կողմից, և նիկոլական մարտնչող պրիմիտիվիզմը կրկին ամբողջությամբ կջարդվի բացառապես հայ ժողովրդի՝ խորքային մտածող երևակայող, իսկ իրականում՝ մտավոր բոբիկ փաշինյանական ամբիցիաների համար փորձադաշտ դարձած գլխին։ Խնդիրը դիտարկենք երկու մակարդակներում՝ լոկալ և գլոբալ։

Լոկալ վերլուծության դեպքում միանգամից առաջ են գալիս 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ ԶՈՒ նկատմամբ նրա համակարգային և կազմալուծող հարձակումները՝ «ելակ» օպերացիան, բոլոր մակարդակներում կադրային ջարդը, սպառազինությունների ձեռքբերման պլանի հանցավոր վերանայումը, ՀՀ ռազմական գործընկերների հետ ( ՌԴ և ՀԱՊԿ) հարաբերությունների սրումը, Ապրիլյան պատերազմի արդյունքների ռևիզիայի ձախողված փորձերը, Արցախյան ազատամարտի նենգ արժեզրկումները և այլն։ Սրանք մի կողմից՝ նպատակային կերպով քայքայում էին մեր անվտանգության ռազմական բաղադրիչը, մյուս կողմից՝ բանակի անունով էժան շոուներ հրամցնում (Աշոտ Փաշինյանի ծառայությունն Արցախում, ՍՈՒ-սելֆիները, Տավուշյան մարտերը = Սարդարապատ և այլն)։ Անգամ այսօր Նիկոլի ճամարտակություններին զուգահեռ՝ նրա ԱԽՔ-ը հայտարարում է, որ «Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով»։

Գլոբալ առումով, անշուշտ, ազգային անվտանգություն ասվածը բազմաբաղադրիչ երևույթ է և պահանջում է տարբեր համակարգերի և մեխանիզմների համադրություն, որոնց շարքում գեոպոլիտիկ անհանգիստ գոտիներում գտնվող ցանկացած երկրի համար առաջնային է մնում ռազմական ներուժը՝ դիվանագիտության և տնտեսության հետ միասին։

Մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է (գիտեմ, դժվար է, բայց գործադրեք այդ ջանքը), և Հայաստանի անվտանգության համար առաջին պլանում են անվտանգային մնացած բաղադրիչները։

Հերթով գնանք.

1. Դիվանագիտություն։

2018-ից հետո Արցախյան բանակցությունները տապալած, մեր գլխին պատերազմ բերած, պատերազմի ընթացքում թշնամու վայրագությունները միջազգային հարթակներում անպատիժ թողած, հին ռազմավարական դաշնակցին արհամարհած և նորը ձեռք չբերած, ամբողջ աշխարհով «խաղաղություն» անարդյունք մուրացողների դիվանագիտությունը ՀՀ անվտանգության երաշխի՞ք է։ Լո՞ւրջ։

2. Տնտեսություն։

Արտաքին պարտքը կրկնապատկած, հարկային բեռը կտրուկ խստացնող, ռեէքսպորտի ասեղին հագած, ՏՏ ոլորտի փակվող ձեռնարկություններով, սեփական հողում արտասահմանյան ներդրողների անվտանգությունը չերաշխավորող, միջազգային տնտեսական վարկանիշներում հետ գլորվող, մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը կրկնապատկածնե՞րն են տնտեսությունը դարձրել անվտանգային գործոն։ Իրո՞ք։

3. Դեմոգրաֆիա։

Արտագաղթը կտրուկ խթանած, խոստացված ներգաղթը չապահոված, 120 000 արցախցի հայրենակիցներին վանող, 5000-ից ավելի արական սեռի ռեպրոդուկտիվ տարիքի քաղաքացիների գլուխը կերածներո՞վ է ամրացել մեր ժողովրդագրական անվտանգությունը։ Ամեն…

4. Գյուղատնտեսություն։

Ճյուղային նախարարությունը փակած, գյուղացիների հոգսերը փաթաթած, Արցախի մթերքից և ցորենից մեզ զրկած, բրնձող ԱԽՔ-ով, չիրացվող և փտող բերքո՞վ են առաջ մղել մեր պարենային անվտանգությունը։ Անուշ…

5. Տեղեկատվություն։

Վրաստանի գյուղում հող փորելուց կաբելը վնասող տատիկով, Հ1-ի գլխավորությամբ պետպատվերի շրջանակներում գլուխների լվացմամբ, պերֆեկտ-թիվիներ բուծող, սեփական ժողովրդին բթացնող և Ալիևի և Էրդողանի արտահոսքերից իրականությանն առերեսվող, խոսքի ազատության համար բանտարկողնե՞րն են ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունը։ Դիզլա՛յք։

Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ անվտանգային հիմնական բաղադրիչների։ Սակայն ձեզ շատ ծանրաբեռնել չեմ ուզում և առաջարկում եմ ինքնուրույն, ազատ ժամանակ կատարել այս վարժությունը և վերլուծել Նիկոլի օրոք ՀՀ անվտանգությունը՝ ըստ մնացած ոլորտների. Հանրային համերաշխություն, Ժողովրդավարություն, Բարոյահոգեբանական, Էներգետիկա, Հանրային առողջություն, Էկոլոգիա։ Գուցե ինքներդ հասկանաք և ինձ, նվաստիս, բացատրեք, թե այդ ո՞ր ոլորտներում է սկսնակ հեծանվորդն այնքան զարգացրել մեր անվտանգությունը, որ բանակը հանգիստ կարելի է դասել 3-րդ, 4-րդ, 5-րդ կարևորության գործոնի։

Հ.Գ. 1. Իսկ որ շատ պարապ լինեք, վերընթերցեք 2020-ի հուլիսին սրանց օրոք ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվող փաստաթուղթը, որում առաջին անգամ Հայաստանը պաշտոնական մակարդակով հրաժարվեց Արցախի Հանրապետությունից։ Պոստֆակտում լիքը այլ դառը բաներ կտեսնեք…

 Հ.Գ. 2. Ոմանք պնդում են, որ եթե Ադոլֆ Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար։ Ինձ թվում է, որ եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

15.10.2024

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ամենադիտված