ՌԴ-ում վրաերթի են ենթարկել մորն ու նրա 4-ամյա երեխային. մայրը տեղում մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Պավլովո-Պոսադ քաղաքային թաղամասի հետիոտնային անցումում մեքենան վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա չորսամյա որդուն, մայրը տեղում մահացել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունում։
«Այսօր ժամը 19.05-ին Եվսեևո-Նազարևո-Եֆիմոո-Լոգինովո ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար... Վթարի հետևանքով տուժածը տեղում մահացել է։
Մարմնական վնասվածքներով երեխան հոսպիտալացվել է բուժհաստատություն։Նախնական տեղեկություններով՝ 1987 թվականին ծնված կին վարորդը, վարելով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել 1986 թվականին ծնված կնոջը և նրա 2020 թվականին ծնված որդուն. չկարգավորվող հետիոտնային անցումով ճանապարհի երթեւեկելի հատվածը հատելիս։ Պետավտոտեսչության աշխատակիցները պարզում են դեպքի մանրամասները, նշել են վարչությունից։