Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ ԵՄ դեսպանը՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացման անհրաժեշտությունը:

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վերոնշյալ հայտարարություններով նախատեսված քայլերի իրականացման ընթացքին ու ընդգծել ԵՄ շարունակական աջակցությունը՝ ՀՀ–ում ժողովրդավարական և տնտեսական ոլորտում բարեփոխումների առաջմղման գործում, այդ թվում՝ մասնավոր հատվածի կարողությունների զարգացման նպատակով: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է նաև վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկը, ԵՄ խաղաղության հիմնադրամից մեր երկրին օժանդակություն ցուցաբերելու որոշումը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին և ընդգծել մեր երկրի պատրաստակամությունը՝ համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները մյուս հարցերի շուրջ:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում զրուցակիցները կարևորել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտնել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ի «պորտը» տեղը դրեցOGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը«Ինչպես բուժառուին, այնպես էլ հարազատներին ներկայացվել են բուժհաստատությունը լքելու հետևանքները»․ «Արմենիա» ԲԿ-ն պարզաբանում է 48 դեղահաբ խմած պացիենտի մահվան հանգամանքներըԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր էBRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. ԶախարովաՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է․ Սուրենյանցը՝ Քյարամյանի շուրջ վերջին զարգացումների մասինԱղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր ՀայրիկյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան - Գասպարյան փողոցների խաչմերուկում«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆՍյունիքում կրկին բեռնատար է արգելափակվելՂազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել ենԼավրովը Ստամբուլում մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հետԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ ԵՄ դեսպանը՝ ՓաշինյանինԱվարտվել է «քրեական հեղինակության» կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձԹուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 100 մարդ է տուժելԼոռիում բենզալցակայանի գործունեություն է կասեցվել, Տավուշում հեղուկ գազի լցակայանը կապարակնքվել է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 100 մարդ է տուժել Նոր էին ամուսնացել․ մանրամասներ՝ Քասախում սննդի թունավորումից մահացած 24-ամյա աղջկա մասին Հովտաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ ՆԳՆ-ի զգուշացումը՝ առաջիկա հորդառատ անձրևների վերաբերյալՆավթի գինը բարձրանում է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը դպրոցականների ներկայութամբ երեխայի է ծեծել Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպմանը Խուզարկություն` Երևանում գործող զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում օտարերկրացիներ էին (տեսանյութ)Լիպեցկում 13-ամյա տղայի են վրաերթի ենթարկելԿթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․ ՍուրենյանԹմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԵՄ երեք երկիր կոչ է արել Վրաստանում անցկացնել արդար ընտրություն Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԱռեղծվածային դեպք Քասախի տներից մեկում․ աղջկա դի է հայտնաբերվել․ 2 հոգի հոսպիտալացվել էԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Ինչպե՞ս էին պատրաստվում «թավշյա հեղափոխությանը». տնտեսական հիմնավորումներ Քյարամյանին կհանե՞ն. ՔՊ-ն խոստովանեց, որ հանցավոր սինդիկատ էԱրսենյանի ադրբեջանամետ քայլըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պելմենի«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սպառնում է հայկական լավաշին» «Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հայտնվել է պատերազմի ճամփաբաժանին»  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել․ պատմության այս օրը (16 հոկտեմբեր)Արարատի մարզի գյուղերից մեկում 34-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԽուդյակովի փողոցում ավտոմեքենաներ են այրվել Ժամեր շարունակ լույս չի լինելուԴոլարի և ռուբլու մասինԱյսօրվանից հարյուրավոր հասցեներ 36 ժամ առանց ջրի կմնանՌԴ-ում վրաերթի են ենթարկել մորն ու նրա 4-ամյա երեխային. մայրը տեղում մահացել էՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232. «Ժողովուրդ»ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները հասել են իրավապահ համակարգին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է. «Ժողովուրդ»
Ամենադիտված