Ղազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան հարգանքով է վերաբերվում Աստանայի մոտեցմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահի խորհրդական Բերիկ Ուալիի հայտարարությունն, ըստ որի Ղազախստանի իշխանությունները առայժմ ձեռնպահ կմնան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնելուց։
«Ամենայն հարգանքով ենք վերաբերվում․ Ղազախստանը մեր բարեկամն է, ռազմավարական գործընկերը, մեր դաշնակիցը, մենք գնահատում ենք մեր հարաբերությունները։ Ղազախստանն ինքն է որոշում այս կամ այն կազմակերպությունում իր մասնակցության ձևաչափը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանում, այնուհանդերձ, սպասում են Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մասնակցությանը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։