Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Թուրքիան իրեն դիրքավորում է միանգամից մի քանի ուղղություններով։ Մի կողմից՝ դեպի ԵՄ անդամակցություն ձգտումն է, և թուրք պաշտոնյաները նշում են, որ իրենց վերջնական նպատակը ԵՄ կազմում հայտնվելն է։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ուղեկցում է իսլամական աշխարհում առաջնորդություն ստանձնելու փափագը։ Այս համատեքստում Անկարան իրեն ներկայացնում է որպես աշխարհում մահմեդականների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Բայց թուրքական պետության արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունը պանթուրքիզմի շուրջ է։ Թուրքիայի կողմից վերակենդանանում և միս ու արյուն են ստանում պանթուրքական ծրագրերը։

Եթե նախկինում անհավանական էին համարվում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչումն ու դիտարկվում որպես 20րդ դարի սկզբի գաղափարական մնացուկ, ապա ներկայում կոնկրետ գործնական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ։ Պետք է խոստովանել, որ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրավիճակ է փոխվել։ Եթե նախկինում այս տարածքները համարվում էին ռուսական ազդեցության գոտի, ապա հիմա թուրքական ազդեցությունն է մեծ արագությամբ ներթափանցում։ Որոշ ուղղություններով իրավիճակը նույնիսկ Թուրքիայի օգտին է, որը գործի է դնում ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունների ու լեզվի գործոնը, այլև իր տնտեսական ու ռազմական ներուժը։ Չէ՞ որ վերջին տասնամյակներին Թուրքիային հաջողվել է ահռելի առաջընթաց գրանցել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ծանրության նժարը փոխվել է։

Թուրքիան ամբողջական մուտք է ստացել դեպի Ադրբեջան՝ Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորելով թուրքական ուժերի գործոնով, և ադրբեջանական բանակը մոդեռնիզացնելու ու համաթուրքական բանակ ստեղծելու նպատակներ է հետապնդում։ Այնինչ, թեկուզ ժամանակավոր, բայց ռուսական դիրքերը տարածաշրջանում շարունակաբար թուլանում են, այդ թվում՝ Հայաստանում, որն ավանդաբար եղել է ռուսական հենարանը Հարավային Կովկասում։ Բնական է, որ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելուց հետո Թուրքիան ցատկ է կատարելու դեպի Միջին Ասիա։ Տվյալ դեպքում խնդիր է դրված միավորել թյուրքական աշխարհն ու թյուրքախոս երկրներին հավաքել Թուրքիայի հովանու ներքո։ Ու դրա համար հիմքեր են ստեղծվում միասնական միջազգային տարբեր կազմակերպությունների ու համագործակցության ձևաչափերի համատեքստում, որոնցից գլխավորը Թուրքական պետությունների կազմակերպությունն է։

Հատկապես վերջին տարիներին ակտիվացել են տարբեր համաթյուրքական նախաձեռնությունները և ձևաչափերը, որոնք միտված են տարբեր ուղղություններով միասնական դաշտ ստեղծելուն։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ընթացքի մեջ է դրվել թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի ու այբուբենի ստեղծման հարցը։ Այս ֆոնին էլ Ղազախստանը հրաժարվում է ռուսական այբուբենի՝ կիրիլիցայի կիրառումից։ Դեռ 2017 թվականին այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Ղազախստան-2050» ծրագրում հայտարարեց մինչև 2025 թվականը լատինական այբուբենին անցնելու մասին։ Նախաձեռնություններ կան նաև միասնական համաթուրքական կրթական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Եվ օրերս էլ Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիան» փոխարինել է «Թուրքեստան» տերմինով։ Ճիշտ է՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտը դեռևս կայացման ճանապարհին է, բայց այս տեմպերով շարունակվելու պարագայում շատ շուտով Ռուսաստանը կոնկրետ վտանգ կզգա Միջին Ասիայում, որի մաս կազմող երկրները շարունակաբար դիստանցավորվում են Ռուսաստանից ու հայացք հառում դեպի Թուրքիա։

Իսկ ապագայի հեռանկարում այս գործընթացը վտանգ կարող է ներկայացնել նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիան կանգնած է այդ երկրում անջատողական թյուրքախոս ույղուրների պաշտպանության դիրքերում ու կարող է անկայունություն հրահրել Սինցզյան նահանգում։ Թե որքան առաջ կգնան թյուրքախոս երկրների ու ժողովուրդների միավորման ծրագրերը, ժամանակը ցույց կտա, սակայն տեսնում ենք, որ աշխարհաքաղաքականության գլոբալ շահերի տեսանկյունից դրանք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի, ապա՝ նաև Չինաստանի դեմ։ Իսկ թե Թուրքիան ինչքան կհաջողի իր պանթուրքական ծրագրերում, կախված է նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ Հայաստանի միջոցով է հնարավոր թուլացնել Թուրքիայի մարշը դեպի արևելք։ Ու այս տեսանկյունից հեռանկարային առումով Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Հայաստանին աջակցելու հարցում, այլապես ինքն է վտանգի տակ հայտնվելու։ Ուկրաինայից ոչ պակաս, իսկ ինչ-որ առումներով՝ էլի ավելի, Ռուսաստանի համար վտանգավոր է Հարավային և Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը, քանի որ դրանցով կոնկրետ կազմաքանդման ծրագրեր կարող են առաջ քաշվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քովիդը նոր թափ է հավաքում ՀՀ-ում․ 55 նոր դեպք է գրանցվել «Ուրվականը երկնքում», կամ F-35 Z13«Մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը կործանման է գնում». Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հայտնվել է պատերազմի ճամփաբաժանին. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում Ինչո՞ւ է ԱԽ քարտուղարը սպառնում հայկական լավաշին. «Փաստ»Հայաստանում տեղումները կլինեն թաց ձյան տեսքովՌուսաստանի Դաշնության հետ խզումը ողբերգություն կդառնա Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի համար«Բացահայտվել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հիմնական խոչընդոտը»Նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման հնարավոր վայրը«Ազատով ենք ապրում, ամեն րոպե կարծես սպասենք, որ նա գալու է». հետախույզ Ազատ Հեքիմյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղում. «Փաստ»Արդյո՞ք կարելի է հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված համարելԺամեր շարունակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԿազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ գայլը հոշոտել է 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողը կարիերան կշարունակի Հունաստանում Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ»Սմոլենսկի մարզում զգուշացնում են գիշերվա -3°C ցրտի մասինԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին․ պատմության այս օրը (17 հոկտեմբեր)«Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ»Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»Թանկացում՝ տարադրամի շուկայում36 ժամ առանց գազ․ հասցեներՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները. նախագիծ. «Փաստ»Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ»«Արմենիա» ԲԿ-ի անդրադարձը` 21-ամյա աղջկա մահվան առիթով«Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. «Ժողովուրդ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ»Կոռուպցիան չի վերացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 233 . «Ժողովուրդ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ» Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ» «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում․ «Հրապարակ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է. դատարանի որոշում. «Ժողովուրդ» Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»Զելենսկու «Խաղաղության ծրագիրը» կքննարկվի փակ դռների հետևում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԻսրայելը կրկին հարվածել է ՄԱԿ-ի խաղաղապահներինԵրևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողիԹուրքիայում՝ երկրաշարժի գոտում հնարավոր են մինչև 7 բալ ուժգնությամբ ցնցումներՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի․ Սլովակիայի վարչապետՀարված «Օխոտնիկին». Ուկրաինայում խոցված ռուսական գաղտնի զենքի առեղծվածըԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՎերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմԱրգիշտի Քյարամյանը ՔՊ-ի «պորտը» տեղը դրեցOGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը«Ինչպես բուժառուին, այնպես էլ հարազատներին ներկայացվել են բուժհաստատությունը լքելու հետևանքները»․ «Արմենիա» ԲԿ-ն պարզաբանում է 48 դեղահաբ խմած պացիենտի մահվան հանգամանքները
Ամենադիտված