Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմենիա» ԲԿ-ի անդրադարձը` 21-ամյա աղջկա մահվան առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենիա» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված հետևյալ վերնագրով հոդվածի «Արմենիա բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել, մայրը հայտնել է, որ աղջկա ձեռքերը կապել են, հարվածել», «Արմենիա» բժշկական կենտրոնը հակադարձում է.

Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 48 դեղահաբ «Կոլխիցին»: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է սուր թունավորումների բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով: Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը: Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն առավել ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենիա» ԲԿ ընդունվելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում, արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը:

Սուր թունավորումների և մի շարք այլ պարագաներում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում ընդունված բժշկական ընթացակարգերը նախատեսում են բուժառուի շարժողականության սահմանափակում՝ ինքնավնասման վտանգը չեզոքացնելու նպատակով, իսկ գիտակցության կորստի պարագայում, նույն միջազգային ընթացակարգերը նախատեսում են ցավ պատճառելու միջոցով հիվանդի գիտակցության առկայության ստուգումը կամ հիվանդին գիտակցության բերելը:

Այս դեպքի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ բացատրությունները տրվել են նաև ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերոնշյալ դեպքի կապակցությամբ երկու անգամ այցելել են «Արմենիա» ԲԿ:

Ցավալի է, որ այդ ընթացքում ոչ մի լրատվամիջոց կամ լրագրող, որոնք հրապարակել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, չեն դիմել «Արմենիա» ԲԿ ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու և մյուս կողմի կարծիքը ներկայացնելու նպատակով: Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ հետայսու, նման զգայուն խնդիրներ լուսաբանելիս լսել բոլոր կողմերի կարծիքները՝ հանրությանն ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար: «Արմենիա» բժշկական կենտրոնը հայտնում է լրատվամիջոցների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը»:

«Ազատով ենք ապրում, ամեն րոպե կարծես սպասենք, որ նա գալու է». հետախույզ Ազատ Հեքիմյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղում. «Փաստ»Արդյո՞ք կարելի է հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված համարելԺամեր շարունակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԿազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ գայլը հոշոտել է 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողը կարիերան կշարունակի Հունաստանում Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ»Սմոլենսկի մարզում զգուշացնում են գիշերվա -3°C ցրտի մասինԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին․ պատմության այս օրը (17 հոկտեմբեր)«Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ»Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»Թանկացում՝ տարադրամի շուկայում36 ժամ առանց գազ․ հասցեներՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները. նախագիծ. «Փաստ»Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ»«Արմենիա» ԲԿ-ի անդրադարձը` 21-ամյա աղջկա մահվան առիթով«Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. «Ժողովուրդ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ»Կոռուպցիան չի վերացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 233 . «Ժողովուրդ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ» Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ» «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում․ «Հրապարակ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է. դատարանի որոշում. «Ժողովուրդ» Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»Զելենսկու «Խաղաղության ծրագիրը» կքննարկվի փակ դռների հետևում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԻսրայելը կրկին հարվածել է ՄԱԿ-ի խաղաղապահներինԵրևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողիԹուրքիայում՝ երկրաշարժի գոտում հնարավոր են մինչև 7 բալ ուժգնությամբ ցնցումներՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի․ Սլովակիայի վարչապետՀարված «Օխոտնիկին». Ուկրաինայում խոցված ռուսական գաղտնի զենքի առեղծվածըԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՎերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմԱրգիշտի Քյարամյանը ՔՊ-ի «պորտը» տեղը դրեցOGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը«Ինչպես բուժառուին, այնպես էլ հարազատներին ներկայացվել են բուժհաստատությունը լքելու հետևանքները»․ «Արմենիա» ԲԿ-ն պարզաբանում է 48 դեղահաբ խմած պացիենտի մահվան հանգամանքներըԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր էBRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. ԶախարովաՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է․ Սուրենյանցը՝ Քյարամյանի շուրջ վերջին զարգացումների մասինԱղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր ՀայրիկյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան - Գասպարյան փողոցների խաչմերուկում«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆՍյունիքում կրկին բեռնատար է արգելափակվելՂազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել ենԼավրովը Ստամբուլում մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հետԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ ԵՄ դեսպանը՝ Փաշինյանին
Ամենադիտված