Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27 տարեկանում միայն ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավագիտության մասնագետի որակավորում, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել:

Հիշեցնենք, որ իշխանությունը պայման ունի գտնել կուսակից, ով կհավակնի այդ պաշտոնին. ընտրյալը պետք է կայացնի իշխանության «սրտի» որոշումները՝ չմտածելով արդարադատության մասին:

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Միայն մեկ տրանսպորտային միջոց՝ Vaz մակնիշի, որը գնել է 2007 թվականին։ Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 800 հազար դրամ:

Արմեն Խաչատրյան հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 201 հազար դրամ։ Եկամտից 11 մլն 450 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից: Նշենք, որ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի համեմատությամբ, Խաչատրյանի աշխատանքի վարձատրությունը 2023 թվականին գրեթե 3 մլն դրամով ավելացել է. նախորդ 8 մլն 425 հազարը դարձել է 11 մլն 450 հազար դրամ։

Պատգամավորի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն դրամ եւ 30 հազար դոլար: Քանի որ Խաչատրյանը, որպես եկամուտ, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 757 հազար դրամ եւ ունի նման մեծ չափի վարկ, կարելի է ենթադրել, որ սա հիփոթեքով ձեռք բերված գույք է։ Սակայն անշարժ գույքի մասին հիշատակում պատգամավորի հայտարարագրում չկա: Որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրում առկա է բնակարան Երեւանում, որը ոչ թե սեփականություն է, այլ սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի որդու կողմից։

Հարկ է նշել, որ համաձայն պատգամավորի 2023 թվականի հայտարարագրի՝ որդին աշխատում է ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը վերջ է դնելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, սակայն այս մի հարցում էլ Փաշինյանը կրկին բացթողումներ ունի։ Ավելին՝ պետական համակարգը հենց ԽԾԲ-ով էլ աշխատում է։

ՔՊ պատգամավորի որդին 2019 թվականին գնել էր Toyota մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին 2 մլն 250 հազարով ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա։

Որդու հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունի հիփոթեքով բնակարան 42 մլն 500 հազար դրամ արժողությամբ։

Հարկ է նշել նաեւ, որ Արմեն Խաչատրյանի կինը Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Արդյո՞ք կարելի է հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված համարելԺամեր շարունակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԿազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ գայլը հոշոտել է 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողը կարիերան կշարունակի Հունաստանում Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ»Սմոլենսկի մարզում զգուշացնում են գիշերվա -3°C ցրտի մասինԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին․ պատմության այս օրը (17 հոկտեմբեր)«Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ»Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»Թանկացում՝ տարադրամի շուկայում36 ժամ առանց գազ․ հասցեներՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները. նախագիծ. «Փաստ»Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ»«Արմենիա» ԲԿ-ի անդրադարձը` 21-ամյա աղջկա մահվան առիթով«Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. «Ժողովուրդ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ»Կոռուպցիան չի վերացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 233 . «Ժողովուրդ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ» Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ» «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում․ «Հրապարակ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է. դատարանի որոշում. «Ժողովուրդ» Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»Զելենսկու «Խաղաղության ծրագիրը» կքննարկվի փակ դռների հետևում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԻսրայելը կրկին հարվածել է ՄԱԿ-ի խաղաղապահներինԵրևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողիԹուրքիայում՝ երկրաշարժի գոտում հնարավոր են մինչև 7 բալ ուժգնությամբ ցնցումներՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի․ Սլովակիայի վարչապետՀարված «Օխոտնիկին». Ուկրաինայում խոցված ռուսական գաղտնի զենքի առեղծվածըԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՎերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմԱրգիշտի Քյարամյանը ՔՊ-ի «պորտը» տեղը դրեցOGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը«Ինչպես բուժառուին, այնպես էլ հարազատներին ներկայացվել են բուժհաստատությունը լքելու հետևանքները»․ «Արմենիա» ԲԿ-ն պարզաբանում է 48 դեղահաբ խմած պացիենտի մահվան հանգամանքներըԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր էBRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. ԶախարովաՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է․ Սուրենյանցը՝ Քյարամյանի շուրջ վերջին զարգացումների մասինԱղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր ՀայրիկյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան - Գասպարյան փողոցների խաչմերուկում«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆՍյունիքում կրկին բեռնատար է արգելափակվելՂազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել ենԼավրովը Ստամբուլում մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հետԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ ԵՄ դեսպանը՝ ՓաշինյանինԱվարտվել է «քրեական հեղինակության» կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի քրեական վարույթի նախաքննությունը
Ամենադիտված