Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձե՛ք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության եւ հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա եւ ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության եւ սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»։

Թե քանի հոգի Նիկոլ Փաշինյանի կոչին անսաց, վերադարձավ Հայաստան եւ զորակոչվեց, չի հրապարակվել որեւէ թիվ։ Սակայն Այս հայտարարությունից 5 տարի անց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին լրիվ հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ բանակից խուսափած՝ 27 տարին չլրացած անձը 15 մլն դրամ վճարի եւ ազատվի բանակից ու քրեական պատասխանատվությունից։ Ըստ պատգամավորի հայտնած վիճակագրության, 2022 թվականի դրությամբ ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար եւ այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Համեմատելով պատգամավորի հնչեցրած թիվը եւ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին հնչեցրած թիվը, կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետեւողներ չեն եղել, իսկ հակառակ պատկերը՝ բանակից խուսափելու դեպքերը, ավելացել են։

Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում եւ կուսակցությունում կան բանակից խուսափելու բազմաթիվ դեպքեր․ բերենք մի քանի օրինակ։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին բանակում չի ծառայել՝ նախ երկու անգամ ստանալով տարկետում ուսման համար, որից հետո երկու անգամ առողջապահական տարկետում, մինչեւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանի։ Մինչ իր որդուն բանակից ազատելը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր․ «Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»։

«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ բանակում չեն ծառայել նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր բանակ 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն այդպես էլ ծառայության չգնաց։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքը բանակում ծառայելուց խուսափել է ժամանակին, որի պատճառի մասին տարբեր վարկածներ են հրապարակվել՝ սկսած նրանից, որ տան 3-րդ որդին է եղել, այդ պատճառով ազատվել է, մինչեւ անգամ հոգեկան վիճակի խնդրով տեղեկանքի հիման վրա։ Այնուամնայնիվ, անկախ պատճառից, օրինական հիմքով, թե ո՛չ, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակին խուսափել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ. Կենտրոնական բանկԱրմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Բուժական գյուղի դպրոցի մոտ 30-ամյա տղամարդու դի է կախված եղել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլանշետ Արխանգելսկում հրավառությամբ բեռնված բեռնատար է վթարվել. հայտնում են 3 զոհի մասինՌուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է «Առաջին զանգը». Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ցորենի գնման փոխարեն կարող է չինական բրինձ գնելՀոկտեմբերի 21-ից 36 ժամով գազ չի լինի«Կովկասյան դաշտ». ինչի՞ շուրջ պայմանավորվեցին Ռուսաստանը և Հայաստանը ԱՊՀ գագաթնաժողովումԹուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ըԱդրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ․ պատմության այս օրը (18 հոկտեմբեր) Բարձր փոխարժեքներ են սահմանվելՁյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք վայրերում ձյուն է տեղումԱնհետ կորել է Աստղիկ Կարապետյանը Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234. «Ժողովուրդ» Լարված վիճակ, հայհոյանքներ․«Հրապարակ» Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի. «Ժողովուրդ» Անվտանգային հատուկ միջոցառումներ․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ» Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ «Հրապարակ» «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են. «Ժողովուրդ» Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին․ «Հրապարակ» Ողբերգական դեպք՝ Սպիտակ քաղաքում․ կինը հայտնաբերել է ամուսնու դինԵրևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը մեզ բոլորիս փակուղի է տարել՝ ջախջախելով Արցախի սուբյեկտայնությունն ու բանակցային գործընթացը․ Կարեն ԲեքարյանՎաղը հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. ՍուրենյանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումՖրանսիայի հարավ-արևելքում ջրհեղեղների պատճառով մոտ հազար մարդ է տարհանվելԼևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանըԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանըՀայաստանում տեղաց առաջին ձյունը Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրելՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է. Իսրայելի ԱԳՆՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր․ ՆԳՆՀայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների կենսագրությունից, և ակնկալել, որ նրանք կմոռանան իրենց կյանքի գործը, առնվազն անբարո է․ Արմեն ԱշոտյանՀովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանելԱրարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպենԱլեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՈղբերգական ելքով վթար Աջափնյակ Գ1 թաղամասում․ մեքենաներից մեկը նաև խանութի պատին է հարվածել, վարորդը տեղում մահացել է«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը․ ԿԳՄՍՆԲաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում, դրա հիմնական խոչընդոտն այդ երկրի Սահմանադրությունն է. Ալիևի օգնականՆիդեռլանդները հնարավոր է համարում Կիևի կողմից F-16 ինքնաթիռների օգտագործումը ՌԴ-ին հարվածներ հասցնելու համարՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար․ Freedom HouseՈղջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերիՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ տուժածների մեջ 2 տարեկան երեխա կաՀայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը․ Արտակ ԶաքարյանՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը
Ամենադիտված